Գործընկերոջ հաշվի վերագնահատում

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Փաստաթղթեր > Վերագնահատումներ >

Գործընկերոջ հաշվի վերագնահատում

Previous pageReturn to chapter overviewNext page

Գործընկերոջ հաշվի վերագնահատում փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.

Accounting.Documents.PartnerAccountReavluation

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Վերագնահատման ամսաթիվը, պարտադիր լրացվում է:

Փաստաթղթի N

Փաստաթղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Արտարժույթ

Վերագնահատման արտարժույթը, լրացվում է ընթացիկ տողի Արտարժույթ դաշտից:

Հաշիվ

Վերագնահատման հաշիվը, լրացվում է ընթացիկ տողի Հաշիվ դաշտից:

Գործընկեր

Վերագնահատման ենթակա գործընկերոջ կոդը, լրացվում է ընթացիկ տողի Գործընկեր դաշտից, խմբագրման ենթակա չէ:

Արտարժույթի փոխարժեք

Նշված արտարժույթի դրամային համարժեքը, խմբագրման ենթակա չէ: Այն ավտոմատ լրացնում է համակարգը` արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

Օգուտների հաշիվ / Վնասների հաշիվ

Պարտադիր լրացվող դաշտ է: Վերագնահատման գումարի դրական կամ բացասական լինելուց կախված` դաշտը վերանվանվում է, և լրացվում է օգուտների կամ վնասների հաշիվը: Համակարգն ավտոմատ լրացնում է այն Դրույթների Հաշիվներ էջից:

Կլորացման աստիճան

Դրամային համարժեք գումարի կլորացման աստիճանը:

Կիրառել նախորդ օրվա փոխարժեքները

Նշելու դեպքում գործողությունը կատարելիս որպես հիմք ընդունվում է փաստաթղթի ամսաթվի նախորդ օրվա գործող փոխարժեքները:

 

 

note Նշում

Համակարգում որևէ ամսաթվով վերագնահատման փաստաթուղթ գրացված լինելու դեպքում, դրանից ավելի վաղ ամսաթվով նոր վերագնահատում կատարել չի թույլատրվում:

 

Փաստաթղթում գործառնություններ ձևակերպելու համար նախատեսված են հետևյալ կոճակները.

Պատկեր

Նշանակություն

add16Fone

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն:

copy16

Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը:

Trash_icon_deleteAll

Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները wand-icon կոճակը:  

wand-icon

Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված lock_open_16-արգելված lock_16) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին:

 

Հաշիվներ էջում ցուցադրվում են վերագնահատումից օգուտների և վնասների հաշիվները:

 

Accounting.Documents.PartnerAccountReavluation1

 

Դաշտ

Նշանակություն

Վերագնահատումից օգուտներ

Օգուտների հաշիվը, պարտադիր լրացվում է: Համակարգն ավտոմատ լրացնում է այն Դրույթների Հաշիվներ էջից:

Գործընկեր

Լրացվում է գործընկերը, որին վերաբերվում են վերագնահատումից օգուտները, եթե հաշիվը ըստ գործընկերների հաշվառվող է:

Անալիտիկ խումբ 1

Նշվում է Անալիտիկ խումբ 1-ի այն հոդվածը, որին վերաբերվում են վերագնահատումից օգուտները:

Անալիտիկ խումբ 2

Նշվում է Անալիտիկ խումբ 2-ի այն հոդվածը, որին վերաբերվում են վերագնահատումից օգուտները:

Վերագնահատումից վնասներ

Վնասների հաշիվը, պարտադիր լրացվում է: Համակարգն ավտոմատ լրացնում է այն Դրույթների Հաշիվներ էջից:

Գործընկեր

Լրացվում է գործընկերը, որին վերաբերվում են վերագնահատումից վնասները, եթե հաշիվը ըստ գործընկերների հաշվառվող է:

Անալիտիկ խումբ 1

Նշվում է Անալիտիկ խումբ 1-ի այն հոդվածը, որին վերաբերվում են վերագնահատումից վնասները:

Անալիտիկ խումբ 2

Նշվում է Անալիտիկ խումբ 2-ի այն հոդվածը, որին վերաբերվում են վերագնահատումից վնասները:

 

Փաստաթուղթը գրանցվում է Հիշել save16, Հիշել և փակել save_close16, Հիշել և նոր save_new16 կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր Draft16 կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար: