Վերագնահատումներ

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Փաստաթղթեր >

Վերագնահատումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվապահություն ենթահամակարգում  առկա են հետևյալ տիպի վերագնահատումները.

Հաշվի վերագնահատում

Գործընկերոջ հաշվի վերագնահատում

Սինթետիկ հաշիվների խմբային վերագնահատում

Գործընկերների հաշիվների խմբային վերագնահատում:

Հաշվի վերագնահատում փաստաթուղթը նախատեսված է ըստ գործընկերների հաշվառում չունեցող, արտարժույթով հաշվառվող սինթետիկ հաշիվների վերագնահատման համար:

Գործընկերոջ հաշվի վերագնահատում փաստաթղթի միջոցով կատարվում է ըստ գործընկերների, արտարժույթով հաշվառվող սինթետիկ հաշիվների վերագնահատում:    

Սինթետիկ հաշիվների խմբային վերագնահատումը կատարվում է Մնացորդներ հաշվետվության վրայից բացվող կոնտեքստային ցանկից: Վերագնահատման են ենթարկվում այն տողերի հաշիվները, որոնց արժույթ դաշտն ազգային դրամական միավորը չէ և որոնց համար ըստ գործընկերների հաշվառում նախատեսված չէ: Նշված տողեր չլինելու դեպքում վերագնահատման է ենթարկվում ընթացիկ տողի հաշիվը, հակառակ դեպքում խմբային վերագնահատվում են նշված տողերի հաշիվները:

Գործընկերների հաշիվների խմբային վերագնահատումը կատարվում է Գործընկերների հաշիվների մնացորդներ հաշվետվության ընթացիկ տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից: Վերագնահատման են ենթարկվում այն տողերի հաշիվները, որոնց արժույթ դաշտն ազգային դրամական միավորը չէ: Նշված տողեր չլինելու դեպքում վերագնահատման է ենթարկվում ընթացիկ տողի գործընկերոջ հաշիվը, հակառակ դեպքում խմբային վերագնահատվում են նշված տողերի գործընկերների հաշիվները:

Տես ավելին`

Արտարժութային հաշվառման առանձնահատկությունները համակարգում