Գործընկերների խմբային վերագնահատում փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.
Դաշտ |
Նշանակություն |
---|---|
Ամսաթիվ |
Վերագնահատման ամսաթիվը, պարտադիր լրացվում է: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Վերագնահատումից օգուտներ |
Օգուտների հաշիվը, պարտադիր լրացվում է: Համակարգն ավտոմատ լրացնում է այն Դրույթների Հաշիվներ էջից: |
Վերագնահատումից վնասներ |
Վնասների հաշիվը, պարտադիր լրացվում է: Համակարգն ավտոմատ լրացնում է այն Դրույթների Հաշիվներ էջից: |
Կլորացման աստիճան |
Դրամային համարժեք գումարի կլորացման աստիճանը: |
Կիրառել նախորդ օրվա փոխարժեքները |
Նշելու դեպքում գործողությունը կատարելիս որպես հիմք ընդունվում է փաստաթղթի ամսաթվի նախորդ օրվա գործող փոխարժեքները: |
Փաստաթղթում գործառնություններ ձևակերպելու համար նախատեսված են հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված -արգելված ) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Հաշիվներ էջում ցոցւադրվում են վերագնահատվող հաշիվները: Այս էջի դաշտերը խմբագրման ենթակա չեն:
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար: