Ապրանքներ բաժինը նախատեսված է նշված ամսաթվով կազմակերպությունում առկա ապրանքների մնացորդները ստանալու համար։
Ապրանքների մնացորդներ հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրի հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ երևում է ապրանքների առկայությունը տվյալ օրվա դրությամբ։ Հաշվետվությունը բացելիս ամսաթիվ դաշտում ավտոմատ լրացվում ընթացիկ օրը: |
Պահեստ |
Դաշտին կից ընտրման ցուցակից պահեստն ընտրելու դեպքում հաշվետվությունում կերևան նշված պահեստում առկա ապրանքները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում բոլոր պահեստներում առկա ապրանքները։ |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ խմբին պատկանող ապրանքների մնացորդները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների մնացորդները։ |
Ապրանք |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ ապրանքի մնացորդը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների մնացորդները։ |
Ցույց տալ գները ըստ գնի տեսակի |
Կարելի է լրացնել կազմակերպությունում գործող որևէ գնի տեսակ, և եթե տվյալ ապրանքն ունի սահմանված այդ տեսակի գին, ապա այն կերևա հաշվետվության մեջ։ |
Քանակները ցույց տալ լրացուցիչ չափման միավորով |
Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում ապրանքների առկայությունը բերվում է լրացուցիչ չափման միավորներով։ |
Ցույց տալ գումարները դրամով (Առանց ԱԱՀ) |
Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների մեկ միավորի միջինացված ինքնարժեքները և ընդհանուր գումարները` ներկայացված դրամով և առանց ԱԱՀ-ի։ |
Ցույց տալ գումարները դրամով (Ներառյալ ԱԱՀ) |
Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների մեկ միավորի միջինացված ինքնարժեքները և ընդհանուր գումարները` ներկայացված դրամով և ներառյալ ԱԱՀ-ն։ |
Ցույց տալ զրոյական տողերը |
Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն նաև այն ապրանքները, որոնք ունեն զրոյական մնացորդ: |
Ցույց տալ գումարները USD-ով |
Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների մեկ միավորի միջինացված ինքնարժեքները և ընդհանուր գումարները` ներկայացված USD-ով։ |