Վեբ տարբերակ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Վեբ տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

ՀԾ-Առևտուր վեբ տարբերակը նախատեսված է համակարգի ամպային տարբերակն օգտագործողների համար: Այն հնարավորություն է տալիս օնլայն միանալ ամպային տվյալների պահոցներին և դիտել տվյալներ: Տարբերակը հասանելի է trade.armsoft.am հասցեով:

 

Գլխավոր էջում առանձնացված է 5 հիմնական բաժին.

webversion

 

Վաճառքներ բաժնում կարելի է տեսնել իրականացված վաճառքների վերլուծությունը: 

Ապրանքներ բաժնում կարելի է դիտել կազմակերպությունում առկա ապրանքների մնացորդները:  

Գործընկերներ բաժինը նախատեսված է գործընկերների մնացորդների մասին տեղեկատվություն ստանալու համար:

Դրամարկղ/Բանկ բաժինը նախատեսված է կազմակերպության դրամարկղերի և բանկային հաշիվների մնացորդների մասին տեղեկատվություն տեսնելու համար: 

Բոլոր փաստաթղթերը բաժնում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում համակարգում գրանցված բոլոր տեսակի փաստաթղթերը:

 

Գլխավոր էջի աջ հատվածում ցուցադրվում են օգտագործողն ու կազմակերպության անվանումը: Սեղմելով այդ տվյալներից որևէ մեկի վրա բացում է հետևյալ պատուհանը.

 

WebVersion1

 

Ընտրել տվյալների պահոցը հրամանով կարելի է մուտք գործել այլ տվյալների պահոց` առանց օգտագործողի մուտքագրման տվյալները նորից լրացնելու:

Լեզու ցանկից կարելի է փոխել լեզուն` ընտրելով Հայերեն կամ Անգլերեն տարբերակները:

Ելք հրամանով օգտագործողը ելքագրվում է տվյալների պահոցից: