Վաճառքներ բաժինը նախատեսված է կազմակերպության վաճառքները վերլուծելու համար։ Բացվող հաշվետվությունում երևում են վաճառքի ինքնարժեքները, վաճառքի գումարները և վաճառքից ստացված օգուտները/վնասները` գումարային և տոկոսային ներկայացմամբ։
Վաճառքների վերլուծություն հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրի հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատվածի սկիզբ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն միայն այդ ամսաթվից հետո գրանցված վաճառքները: Հաշվետվությունը բացելիս ավտոմատ լրացվում ընթացիկ ամսվա առաջին օրը: |
Ժամանակահատվածի վերջ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն մինչև այդ ամսաթիվը գրանցված վաճառքները: Հաշվետվությունը բացելիս ավտոմատ լրացվում ընթացիկ օրը: |
Պահեստ |
Դաշտին կից ընտրման ցուցակից պահեստն ընտրելու դեպքում հաշվետվությունում կերևան նշված պահեստից կատարված վաճառքները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր վաճառքները։ |
Ապրանքի կամ ծառայության խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ խմբին պատկանող ապրանքները կամ ծառայությունները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքները և ծառայությունները։ |
Ապրանք կամ ծառայություն |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ ապրանքի կամ ծառայության համար, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների կամ ծառայությունների համար։ |
Գործընկերների խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ խմբի գործընկերներին կատարված վաճառքները, հակառակ դեպքում` բոլոր գործընկերներին կատարված վաճառքները։ |
Գործընկեր |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ գործընկերոջ համար, հակառակ դեպքում` բոլոր գործընկերների համար։ |
Քանակները ցույց տալ լրացուցիչ չափման միավորով |
Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում քանակները բերվում են լրացուցիչ չափման միավորներով։ |
Ցույց տալ գումարները դրամով (Առանց ԱԱՀ) |
Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները` ներկայացված դրամով և առանց ԱԱՀ-ի։ |
Ցույց տալ գումարները դրամով (Ներառյալ ԱԱՀ) |
Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները` ներկայացված դրամով և ներառյալ ԱԱՀ-ն։ |
Ցույց տալ գումարները USD-ով |
Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները` ներկայացված USD-ով և ներառյալ ԱԱՀ-ն։ |
Ցույց տալ ինքնարժեքի և վաճառքի գները |
Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների միավորի ինքնարժեքներն ու վաճառքի գները: |
Ցույց տալ զեղչերը |
Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են վաճառքների ժամանակ կիրառված զեղչի գումարները և տոկոսները։ Այս դրոշակը կարելի է նշել միայն այն դեպքում, երբ նշված է Ցույց տալ գումարները դրամով (Առանց ԱԱՀ), Ցույց տալ գումարները դրամով (Ներառյալ ԱԱՀ), Ցույց տալ գումարները USD-ով դրոշակներից որևէ մեկը։ |
Ցույց տալ ԱԱՀ գումարները |
Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են Վաճառքի գումարի ԱԱՀ և Ինքնարժեքի գումարի ԱԱՀ սյուները: |
Խմբավորել ըստ |
Հաշվետվությունը կարելի է կանչել խմբավորված ըստ ապրանքների և ծառայությունների կամ ըստ գործընկերների։ Այդ դեպքում հաշվետվության մեջ միևնույն ապրանքների (գործընկերների) վաճառքները երևում են մեկ տողով։ |
Կոդ սյուների համար ակտիվացնել հղումները |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվության կոնտեքստային ցանկից հնարավոր կլինի բացել ընթացիկ տողի ապրանքի կամ գործընկերոջ տեղեկատուն: |
Խմբավորել ըստ |
Հաշվետվությունը կարելի է կանչել խմբավորված ըստ ապրանքների և ծառայությունների կամ ըստ գործընկերների։ Այդ դեպքում հաշվետվության մեջ միևնույն ապրանքների (գործընկերներին) վաճառքները երևում են մեկ տողով։ |