Գործընկերներ բաժինը նախատեսված է գործընկերների մնացորդների մասին տեղեկատվություն ստանալու համար:
Գործընկերների մնացորդներ հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրի հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվությունում կարտացոլվեն գործընկերների մնացորդները նշված օրվա դրությամբ: |
Խումբ |
Նշվում է գործընկերների խումբը: Լրացնելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված խմբի գործընկերները: |
Գործընկեր |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ գործընկերոջ համար, հակառակ դեպքում` բոլոր գործընկերների համար։ |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: |
Բացված ըստ պայմանագրերի |
Այո նշված լինելու դեպքում հաշվետվությունում տարբեր պայմանագրերի շրջանակներում մնացորդները երևում են առանձին տողերով։ |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Եթե դաշտում լրացված է ԱԴՄ-ով արժեքը, ապա հաշվետվությունում բոլոր գումարները երևում են ներկայացված դրամային համարժեքով։ Արտարժույթով արժեքի դեպքում գումարները երևում են այն արժույթով, որով կատարվել են գործողությունները։ ԱԴՄ-ով և արտարժույթով արժեքի դեպքում հաշվետվությունում արտացոլվում են և’ արժույթով գումարները, և’ նրանց դրամային համարժեքները։ |