Բանկային հաշիվների մնացորդներ

Ուղղորդիչ:  Վեբ տարբերակ > Դրամարկղ/Բանկ >

Բանկային հաշիվների մնացորդներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է բանկային հաշիվների մնացորդների մասին տեղեկատվություն ստանալու համար:

 

Webversion.Bank

 

Բանկային հաշիվների մնացորդներ հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրի հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Webversion.Bank2

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվությունում կարտացոլվեն բանկային հաշիվների մնացորդները նշված օրվա դրությամբ: Հաշվետվությունը կանչելիս այս դաշտում ավտոմատ լրացվում է ընթացիկ օրը:

Հաշիվ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ հաշվի համար, հակառակ դեպքում` բոլոր հաշիվների համար։

Արժույթ

Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը:

Հաշվետվության արժույթ

Պարտադիր լրացվող դաշտ է: Եթե դաշտում լրացված է ԱԴՄ-ով արժեքը, ապա հաշվետվությունում բոլոր գումարները երևում են` ներկայացված դրամային համարժեքով։ Արտարժույթով արժեքի դեպքում գումարները երևում են այն արժույթով, որով կատարվել են գործողությունները։ ԱԴՄ-ով և արտարժույթով արժեքի դեպքում հաշվետվությունում արտացոլվում են և’ արժույթով գումարները, և’ նրանց դրամային համարժեքները։