Հաշվետվությունը նախատեսված է դրամարկղերի մնացորդների մասին տեղեկատվություն ստանալու համար:
Դրամարկղերի մնացորդներ հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրի հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվությունում կարտացոլվեն դրամարկղերի մնացորդները նշված օրվա դրությամբ: Հաշվետվությունը կանչելիս այս դաշտում ավտոմատ լրացվում է ընթացիկ օրը: |
Դրամարկղ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ դրամարկղի համար, հակառակ դեպքում` բոլոր դրամարկղերի համար։ |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Եթե դաշտում լրացված է ԱԴՄ-ով արժեքը, ապա հաշվետվությունում բոլոր գումարները երևում են` ներկայացված դրամային համարժեքով։ Արտարժույթով արժեքի դեպքում գումարները երևում են այն արժույթով, որով կատարվել են գործողությունները։ ԱԴՄ-ով և արտարժույթով արժեքի դեպքում հաշվետվությունում արտացոլվում են և’ արժույթով գումարները, և’ նրանց դրամային համարժեքները։ |