Ֆիլտր
Ընտրման ցուցակը որպես ֆիլտրման միջոց
Տվյալները ֆիլտրելու համար մկնիկը պահել տվյալ սյան անվան վրա և սեղմել հայտնված ֆիլտր կոճակը (
): Տվյալները ֆիլտրելու համար պետք է նշել ցուցակի համապատասխան տողերը:

Ֆիլտրել ըստ արժեքի
Տվյալները, որևէ արժեքով ֆիլտրելու համար, անհրաժեշտ է ֆիլտրվող արժեքի վրա կատարել մկնիկի աջ կտտոց և ֆիլտրել այդ արժեքով:

Արագ ֆիլտրման տող
Արագ ֆիլտրման համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ բաժնում գտնվող Բերել ֆիլտրման տողը կոճակը կամ CTRL+Q ստեղների համադրությունը: Անհրաժեշտ տվյալը ֆիլտրելու համար այն պետք է մուտքագրել հայտնված ֆիլտրման տողի համապատասխան սյունում:

Ֆիլտրման տողում լրացված արժեքով ֆիլտրելիս կարելի է լրացուցիչ պայման դնել
կոճակով բացվող ցանկից: Համակարգը լռությամբ ֆիլտրում է ըստ պարունակության:
Նշված տողերի Ֆիլտրման հնարավորություն
Նշված տողերը ֆիլտրելու համար սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ բաժնում գտնվող Ֆիլտրել նշվածները կոճակը:

Ֆիլտրի խմբագրում
Տվյալ սյան անվան վրա կատարել մկնիկի աջ կտտոց և ընտրել Ֆիլտր հրամանը:

Սեղմել Խմբագրել ֆիլտրը կոճակը ֆիլտր վահանակի վրայից:

Ֆիլտր խմբագրման պատուհանին ծանոթացեք ստորև:
Ֆիլտրի մաքրում
Սյանը վերաբերող ֆիլտրը մաքրելու համար անվան վրա կատարել մկնիկի աջ կտտոց և ընտրել Մաքրել Ֆիլտրը հրամանը:

Ցանկի ֆիլտրը մաքրելու համար սեղմել Մաքրել ֆիլտրը կոճակը ֆիլտր վահանակի վրայից:

Անջատել/Միացնել ֆիլտրը
Ֆիլտրն անջատելու/միացնելու համար պասիվացնել/ակտիվացնել Անջատել/Միացնել ֆիլտրը դրոշակը ֆիլտր վահանակի վրայից:

Փնտրել տրված պայմանին բավարարող տողը
Ամբողջ ցուցակով որևէ տվյալ փնտրելու համար սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ բաժնում գտնվող Փնտրել կոճակը և հայտնված փնտրման տողում մուտքագրել փնտրվող արժեքը: Այդպիսի տողի առկայության դեպքում այն դառնում է ընթացիկ (նշիչը տեղափոխվում է նրա վրա): Փնտրման տողը կարելի է կանչել նաև սեղմելով CTRL+F ստեղները:

ֆիլտր կիրառելու համար նախատեսված գործիքները խմբավորված են նաև Ժապավենի Տվյալներ ներդիրի Ֆիլտրել բաժնում:

Ֆիլտրման պայմանների տպում
Ցուցակի տպման ձևում ֆիլտրման պայմանները ներառելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տպել խմբի Տպելու դրույթներ
կոճակը և ընտրել Տպել ֆիլտրման պայմանները դրոշակը:

Տպման ձևում ֆիլտրման պայմանները ցուցադրվում են ցուցակից առաջ վերևի մասում:
