Խմբավորում
Ըստ որևէ սյան խմբավորելու համար հարկավոր է կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը.
•կոնտեքստային ցանկից ընտրել Խմբավորել այս սյունով հրամանը

•կոնտեքստային ցանկից կամ ժապաենի Տվյալներ ներդիրից ընտրել Բերել խմբավորման վահանակը հրամանը: Սյան անվանումը տեղափոխել վահանակի մեջ

Ապախմբավորում
Խմբավորված սյուներն ապախմբավորելու համար հարկավոր է կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը.
•սյան վերնագրի վահանակի կոնտեքստային ցանկից ընտրել Ապախմբավորել հրամանը

•քաշել սյան վերնագիրը խմբի վահանակից և տեղադրել սյուների վերնագրի վահանակում
•Ժապավենի Տվյալներ ներդիրի Խմբավորում բաժնից ընտրել Ապախմբավորել կոճակը.

Բոլոր սյուների խմբավորումն հանելու համար կոնտեքստային ցանկից պետք է ընտրել Մաքրել խմբավորումը հրամանը:

Փոխել խմբավորման դասավորությունը
Խմբավորման դասավորությունը փոխելու համար հարկավոր է սյան անվանումը տեղափոխել մի դիրքից մեկ այլ դիրքի:
Խմբավորված տողերի բացելը և փակելը
Խմբավորված տողերը բացելու կամ փակելու համար հարկավոր է.
•կտտացնել Խմբի բացման կամ փակման նշանի վրա

•կրկնակի կտտացնել խմբավորված տողի վրա
•նշել խմբավորված տողը և սեղմել Սլաք աջ (բացելու համար) կամ Սլաք ձախ (փակելու համար)
Բոլոր փակված տողերը բացելու համար Խմբավորման վահանակից պետք է կոնտեքստային ցանկից ընտրել Բացել կամ Փակել հրամանը:

Խմբավորել ըստ սյուների
Այս գործիքի միջոցով հնարավոր է խմբավորում կատարել մեկից ավելի սյուներով։ Բացվող պատուհանի ձախ մասում արտացոլվում են ցուցակում առկա սյուները: Անհրաժեշտ է խմբավորման ենթակա սյուները տեղափոխել աջ մաս:

Նկարագրված խմբավորումը կարելի է պահպանել և օգտագործել հաջորդ անգամ: Դրա համար անհրաժեշտ է Խմբավորման տեսակ կոճակով բացվող ցուցակից սեղմել Հիշել հրամանը և բացվող պատուհանում լրացնել խմբավորման անվանումը:
Արդեն հիշված խմբավորումը հետագայում կիրառելու համար Խմբավորման տեսակ կոճակով բացվող ցուցակից անհրաժեշտ է սեղմել Բեռնել և ընտրել անհրաժեշտ խմբավորման եղանակը:
Անհրաժեշտության դեպքում կարելի է Մաքրել կիրառված խմբավորումը, ինչպես նաև Խմբագրել խմբավորման անվանումը: