Տվյալների ֆիլտրում Ֆիլտր խմբագրման պատուհանի միջոցով

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր > Ցուցակ >

Տվյալների ֆիլտրում Ֆիլտր խմբագրման պատուհանի միջոցով

Previous pageReturn to chapter overviewNext page

Ֆիլտր խմբագրման պատուհանը օգտագործվում է ֆիլտրի չափանիշը փոխելու համար: Ֆիլտրի չափանիշ ստեղծելու և կարգավորելու համար օգտագործվում են UI.Grid.Filtradd և UI.Grid.Filtrdelete կոճակները, որոնք ներդրված են ֆիլտր խմբագրման պատուհանում:

 

UI.Grid.Filtreditor

 

note Նշում

Ֆիլտրի խումբը պայմանների համակցություն է միևնույն տրամաբանական գործարկուի միջոցով: Հետևյալ ֆիլտրի պատուհանը պարունակում է պայմանների երկու խումբ միացված Կամ տրամաբանական գործարկուով:

 

UI.Grid.Filtreditor2

 

Պայմանի ավելացում

Խմբում պայման ավելացնելու համար կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը`

•Ակտիվացնել համապատասխան խմբի որևէ պայման կամ տվյալ խմբի տրամաբանական գործարկուն և սեղմել INSERT կամ ADD(+) ստեղները

•Սեղմել համապատասխան խմբի UI.Grid.Filtradd կոճակը

•Համապատասխան խմբի տրամաբանական գործարկուից ընտրել Ավելացնել պայման հրամանը

 

Պայմանի հեռացում

Պայմանը հեռացնելու համար կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը`

•Ակտիվացնել համապատասխան պայմանը և սեղմել DELETE կամ SUBTRACT(-) ստեղները

•Սեղմել UI.Grid.Filtrdelete կոճակը

 

Պայմանների խումբը հեռացնելու համար կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը`

•Ակտիվացնել համապատասխան խմբի տրամաբանական գործարկուն և սեղմել DELETE կամ SUBTRACT(-) ստեղները

•Համապատասխան խմբի տրամաբանական գործարկուից ընտրել Հեռացնել խումբը հրամանը

 

Բոլոր պայմանները հեռացնելու համար կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը`

•Ակտիվացնել առաջին տրամաբանական գործարկուն և սեղմել DELETE կամ SUBTRACT(-) ստեղները

•Առաջին տրամաբանական գործարկուից ընտրել Մաքրել բոլորը հրամանը

 

ֆիլտրի պայմանի սյան փոփոխում

ֆիլտրի պայմանի սյունը փոխելու համար բացել սյան ցուցակը` կատարելով հետևյալ քայլերից որևէ մեկը`

•Սեղմել ընթացիկ սյան վրա

•Ակտիվացնել ընթացիկ սյունը TAB ստեղնի միջոցով և սեղմել SPACE ստեղնը

Այնուհետև բացված ցուցակից ընտրել համապատասխան սյունը:

 

ֆիլտրի պայմանի գործարկուի փոփոխում

ֆիլտրի պայմանի գործարկուն փոխելու համար բացել գործարկուի ցուցակը` կատարելով հետևյալ քայլերից որևէ մեկը`

•Սեղմել ընթացիկ գործարկուի վրա

•Ակտիվացնել ընթացիկ գործարկուն TAB ստեղնի միջոցով և սեղմել SPACE ստեղնը

Այնուհետև բացված ցուցակից ընտրել համապատասխան գործարկուն:

 

Պայմանի արժեքի խմբագրում

•Պայմանի արժեքը խմբագրելու համար սեղմել Արժեք դաշտի վրա և մուտքագրել տեքստը,

•Խմբագրվող բջիջը փակելու համար սեղմել ENTER ստեղնը

•Փոփոխությունը չեղյալ համարելու համար սեղմել ESC ստեղնը:

 

Արժեքների համեմատում

Որպես ֆիլտրման պայման` տարբեր դաշտերի արժեքները համեմատելու համար անհրաժեշտ է

•սեղմել edit_pencil կոճակը

•ընտրել համեմատվող սյան անվանումը,

•նշել չափանիշը: