Հաշվետվությունը նախատեսված է նշված ժամանակահատվածում վաճառված ապրանքների միջին վաճառքի գները տեսնելու և դրանց հիման վրա համապատասխան գնի տեսակով գներ ձևավորելու համար:
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն նշված ժամանահատվածում վաճառված ապրանքների վաճառքների միջին գները: |
Պահեստ |
Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստ։ Հաշվետվության մեջ կընդգրկվեն նշված պահեստներից վաճառված ապրանքների վաճառքների միջին գները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր պահեստներից վաճառված ապրանքների վաճառքների միջին գները: |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ խմբին պատկանող վաճառված ապրանքների վաճառքների միջին գները, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների վաճառքներինը։ |
Ապրանք |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ ապրանքի վաճառքի միջին գինը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքներինը: Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանք: |
Գործողության տեսակ |
Դաշտին կից ընտրման ցուցակից կարելի է ընտրել վաճառքի փաստաթղթի տեսակը: |
Ցույց տալ գները ըստ գնի տեսակի |
Կարելի է լրացնել կազմակերպությունում գործող որևէ գնի տեսակ, և հաշվետվության մեջ կերևա ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ տվյալ գնի տեսակով սահմանաված գինը։ |
Հաշվետվության Վաճառքի միջին գին սյունում հաշվարկվում է նշված ժամանակահատվածում վաճառված ապրանքների վաճառքի գների թվաբանական միջինը։
Հաշվետվության կոնտեքստային ցանկի Գների ձևավորում հրամանի միջոցով նշված տողերի համար կարելի է հայտարարել նոր գներ: Ընդ որում այս հաշվետվությունից գները ձևավորելիս ավտոմատ լրացվում է հաշվետվության մեջ լրացված վաճառքի միջին գինը:
Իսկ Տպել պիտակ հրամանի միջոցով նշված տողերի համար կարելի է տպել պիտակ: