Հաշվետվությունը նախատեսված է որևէ ամսաթվի դրությամբ ապրանքների և ծառայությունների գնացուցակը ստանալու համար։ Գնացուցակը կարելի է ստանալ նաև MS Excel համակարգում։
Նախքան հաշվետվության ձևավորումը բերվում է Գնացուցակ դիալոգ պատուհանը, որն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Գնացուցակը ձևավորվում է այդ ամսաթվով գործող գների համար։ |
Գների տեսակներ |
Դաշտում կարելի է նշել մեկ կամ մի քանի գնի տեսակներ։ |
Տեսակ |
Ընդունում է 1 - Ապրանք կամ 2 -Ծառայություն արժեքները։ Եթե նշված չէ, գնացուցակը ձևավորվում է և’ ապրանքների, և’ ծառայությունների համար։ |
Խումբ |
Ապրանքների (ծառայությունների) խմբի կոդը։ |
Կոդ |
Ապրանքի կամ ծառայության կոդը, ընդունում է արժեքներ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից։ Այս դաշտը դատարկ լինելու դեպքում տեղեկատուի մեջ ընդգրկվում են բոլոր ապրանքներն ու ծառայությունները։ |
Ցույց տալ |
Գնացուցակում ընգրկվածները ընտրելու դեպքում գնացուցակում ընդգրկվում են միայն այն ապրանքները (ծառայությունները), որոնց համար Ցույց տալ գնացուցակում դրոշակը դրված է, Գնացուցակում չընդգրկվածները ընտրելու դեպքում` այն ապրանքները (ծառայությունները), որոնց համար Ցույց տալ գնացուցակում դրոշակը դրված չէ և Բոլորն ընտրելու դեպքում ընդգրկվում են բոլոր ապրանքները (ծառայությունները)։ |
Ցույց տալ առկաները |
Դրոշակը միացված լինելու դեպքում գնացուցակը կձևավորվի մնացորդներ ունեցող ապրանքների համար: |
Արտահանել MS Excel |
Դրոշակը միացված լինելու դեպքում գնացուցակը ստացվում է MS Excel համակարգում։ |
Նշում |
---|
Գնացուցակում ապրանքները դասավորվում են ըստ կոդի` աճման կարգով։ |