Բոնուսային սանդղակ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Տեղեկատուներ >

Բոնուսային սանդղակ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատու մուտքագրվում է կազմակերպությունում գործող բոնուսների սանդղակը։ Օրինակ` 100,000-ից մինչև 200,000 դրամ գումարի վաճառքի դեպքում գնորդը կուտակում է գնման 5%-ի չափով բոնուս, իսկ 200,000 դրամ գումարից մեծ գումարի վաճառքի դեպքում` 7%։ Գումարի հավասարությունը ստորին սահմանի հետ ստուգվում է խիստ, իսկ վերին սահմանի հետ` ոչ խիստ։ Այսինքն 200,000 դրամի դեպքում կկուտակվի 5%։ Բոնուսային սանդղակը կարող է ունենալ ցանկացած թվով տողեր։ Եթե ոչ մի տող գրանցված չէ, ապա կազմակերպությունում գումարային զեղչ չի գործում։ Այս սանդղակի տողերը կարող են չլինել անընդհատ, օրինակ առաջին տողը կարող է լրացված լինել 100,000-ից 200,000 միջակայքի համար, իսկ երկրորդ տողը` 250,000-ից մինչև 500,000 միջակայքի համար։ Եթե տվյալ գումարը չի մտնում սանդղակի ոչ մի տողի միջակայքի մեջ, ապա այդ գումարի դեպքում բոնուս չի կուտակվի։

 

Դաշտ

Նշանակություն

Սկզբնական գումար

Միջակայքի սկզբի արժեքն է։

Վերջնական գումար

Միջակայքի վերջի արժեքն է։

Տոկոս

Նշված միջակայքում կուտակովող բոնուսների տոկոսն է։

 

Սանդղակային բոնուսները կուտակվում են Վաճառք (Կտրոն) փաստաթղթերով վաճառք գրանցելիս, եթե Դրույթների Ընդհանուր էջում որպես բոնուսի կուտակման եղանակ ընտրված է Սանդղակի կիրառում։

note Նշում

Սովորաբար նմանատիպ սանդղակների վերջին տողը լրացվում է օրինակ այսպես. 500,000 դրամ գումարը գերազանցող վաճառքի դեպքում կուտակել 10% բոնուս։ Այս դեպքում սանդղակի վերջին տողը կունենա այսպիսի տեսք.
      Սկզբնական գումար - 500,000
      Վերջնական գումար - 9,999,999,999,999 
      Տոկոս                      - 10