Հաշվետվությունը նախատեսված է դրամարկղերի շրջանառության մասին տեղեկատվություն ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում է տվյալ ժամանակահատվածում դրամարկղերի շարժը։ |
Դրամարկղ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ դրամարկղի համար, հակառակ դեպքում` բոլոր դրամարկղերի համար։ |
Արժույթ |
Լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ արժույթով շարժը։ |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Եթե դաշտում լրացված է 1 - Ցույց տալ գումարները դրամով արժեքը, ապա հաշվետվությունում բոլոր գումարները երևում են` ներկայացված դրամային համարժեքով։ 2 - Ցույց տալ գումարները արժույթով արժեքի դեպքում գումարները երևում են այն արժույթով, որով կատարվել են գործողությունները։ 3 - Ցույց տալ գումարները և դրամով և արժույթով արժեքի դեպքում հաշվետվությունում արտացոլվում են և’ արժույթով գումարները, և’ նրանց դրամային համարժեքները։ |
Դրամարկղերի շրջանառություն հաշվետվությունում երևում են դրամարկղի սկզբնական մնացորդը, շրջանառությունը և վերջնական մնացորդը:
Հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի կոնտեքստային ցանկից կարելի է կանչել Դրամարկղի քարտ: