Հաշվետվությունը նախատեսված է դրամարկղերի մնացորդների մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Հաշվետվությունում կարտացոլվեն դրամարկղերի մնացորդները նշված օրվա դրությամբ: |
Դրամարկղ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ դրամարկղի համար, հակառակ դեպքում` բոլոր դրամարկղերի համար։ |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Եթե դաշտում լրացված է 1 - Ցույց տալ գումարները դրամով արժեքը, ապա հաշվետվությունում բոլոր գումարները երևում են` ներկայացված դրամային համարժեքով։ 2 - Ցույց տալ գումարները արժույթով արժեքի դեպքում գումարները երևում են այն արժույթով, որով կատարվել են գործողությունները։ 3 - Ցույց տալ գումարները և դրամով և արժույթով արժեքի դեպքում հաշվետվությունում արտացոլվում են և’ արժույթով գումարները, և’ նրանց դրամային համարժեքները։ |
Դրամարկղերի մնացորդներ հաշվետվությունում երևում է դրամարկղի մնացորդը նշված օրվա վերջում:
Հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի կոնտեքստային ցանկից կարելի է կանչել Դրամարկղի քարտ և իրականացնել Դրամարկղի մնացորդների փակում: