Դրամարկղի քարտ

Ուղղորդիչ:  Գնումներ > Հաշվետվություններ > Դրամարկղի/բանկի հաշվետվություններ >

Դրամարկղի քարտ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է որևԷ դրամարկղի հետ առնչվող գործողությունների վերաբերյալ քարտի ձևով տեղեկատվություն ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալ ժամանակահատվածում գործընկերոջ հետ կատարված գործողությունները։

Դրամարկղ

Լրացվում է դրամարկղի կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Արժույթ

Լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ արժույթով կատարված գործողությունները։

Հաշվետվության արժույթ

Պարտադիր լրացվող դաշտ է: Եթե դաշտում լրացված է 1 - Ցույց տալ գումարները դրամով արժեքը, ապա հաշվետվությունում բոլոր գումարները երևում են` ներկայացված դրամային համարժեքով։ 2 - Ցույց տալ գումարները արժույթով արժեքի դեպքում գումարները երևում են այն արժույթով, որով կատարվել են գործողությունները։ 3 - Ցույց տալ գումարները և դրամով և արժույթով արժեքի դեպքում հաշվետվությունում արտացոլվում են և’ արժույթով գումարները, և’ նրանց դրամային համարժեքները։

Գործընկեր

Լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գործընկերոջ հետ առնչվող դրամարկղային գործողությունները:

Ցույց տալ մնացորդը օրվա վերջում

Յուրաքանչյուր օրվա գործողություններից հետո բերվում է դրամարկղի մնացորդն այդ օրվա վերջում։

Խմբավորել ըստ գործընկերոջ

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում միևնույն գործընկերոջն առնչվող բոլոր մուտքերն ու ելքերը երևում են մեկ տողով:

Հաշվետվության յուրաքանչյուր տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից կարելի է բացել այն փաստաթուղթը, որի միջոցով գրանցվել է տվյալ գործողությունը, կանչել այդ փաստաթղթի տպվող ձևը, հեռացնել կամ պատճենել փասատթուղթը, ինչպես նաև դիտել  պատմությունը: Եթե հաշվետվությունը խմբավորված է ըստ Գործընկեր/Պահեստ սյան, ապա այս հրամանները հասանելի չեն։