Հաշվետվությունը նախատեսված է դրամարկղերի հետ կապված գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալ ժամանակահատվածում դրամարկղերում կատարված մուտքերը և դրամարկղերից կատարված ելքերը։ |
Դրամարկղ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ դրամարկղի համար, հակառակ դեպքում` բոլոր դրամարկղերի համար։ |
Արժույթ |
Լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ արժույթով կատարված գործողությունները։ |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Եթե դաշտում լրացված է 1 - Ցույց տալ գումարները դրամով արժեքը, ապա հաշվետվությունում բոլոր գումարները երևում են` ներկայացված դրամային համարժեքով։ 2 - Ցույց տալ գումարները արժույթով արժեքի դեպքում գումարները երևում են այն արժույթով, որով կատարվել են գործողությունները։ 3 - Ցույց տալ գումարները և դրամով և արժույթով արժեքի դեպքում հաշվետվությունում արտացոլվում են և’ արժույթով գումարները, և’ նրանց դրամային համարժեքները։ |
Փաստաթղթի տեսակ |
Նշվում է փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի տեսակներ: |
Ցույց տալ գործընկերներին |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվի նաև տվյալներ գործընկերների մասին (կոդը, անվանումը և պայմանագիրը)։ |
Գործընկեր |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն գործողությունները, որոնք կապված են տվյալ գործընկերոջ հետ: Դաշտը կարելի է լրացնել, երբ նշված է Ցույց տալ գործընկերներին դրոշակը: |
Հաշվետվության կոնտեքստային ցանկից կարելի է դիտել հաշվետվության ընթացիկ տողի (փաստաթղթի) տպելու ձևը, խմբագրել այն կամ հեռացնել: