Տեղեկատուն նախատեսված է ապրանքները ըստ տարբեր սեգմենտների դասակարգելու համար:
Այս տեղեկատուն կանչելիս բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Սեգմենտ |
Լրացվում է սեգմենտի կոդը: Ընդունում է արժեքներ Ապրանքների սեգմենտներ տեղեկատուուից: Դաշտը լրացված լինելու դեպքում ցանկում կընդգրկվեն միայն նշված սեգմենտի մեջ մտնող ապրանքները: Եթե դաշտը դատարկ է, ապա տեղեկատուում կցուցադրվեն բոլոր սեգմենտները: |
Ապրանք |
Լրացվում է ապրանքի կոդը: Ընդունում է արժեքներ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուուից: Դաշտը լրացված լինելու դեպքում ցանկում կընդգրկվեն այն սեգմենտները, որոնցում ընդգրկված է նշված ապրանքը համար սահմանված պարամետրերը: Եթե դաշտը դատարկ է, ապա տեղեկատուում կցուցադրվեն բոլոր ապրանքները: |
Նոր տողի ավելացման և մուտքագրվածի խմբագրման պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Տեսակ |
Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել 1- Ապրանք կամ 2- Ծառայություն տեսակը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Սեգմենտ |
Լրացվում է սեգմենտի կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է: Ընդունում է արժեքներ Ապրանքների սեգմենտներ տեղեկատուուից: |
Ապրանք կամ ծառայություն |
Լրացվում է ապրանքի կամ ծառայության կոդը, որն ընդգրկվում է ընտրված Սեգմենտի մեջ: Պարտադիր լրացվող դաշտ է: Ընդունում է արժեքներ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուուից: Կախված դիալոգ պատուհանի Տեսակ դաշտի արժեքից, ընտրման ցուցակում արտացոլվում են ապրանքները կամ ծառայությունները: |
|
|---|
•Միևնույն Ապրանքը կարելի է ներառել մեկից ավելի սեգմենտներում: •Ապրանքները ըստ սեգմենտների կարելի է ներմուծել MS Excel-ի GoodsServicesImport.xlsm ֆայլի ADDTOSEGMENT sheet-ի միջոցով, որը կարելի է գտնել Օգնություն ներդիրի Ներմուծման ֆայլեր հրամանով բացվող Import գրադարանում (Օրինակ`C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Trade 7\Import)։ |