Վաճառող-գանձապահի հերթափոխային աշխատանքի համար համակարգում հնարավորություն է տրված բացել և փակել հերթափոխեր, ինչպես նաև տեսնել հերթափոխի հաշվետվությունը:
Տեղեկատուում նոր տողի ավելացումը կարելի է կատարել անմիջապես տեղեկատուից, ինչպես նաև Վաճառակետ (POS) ենթահամակարգից բացելով Վաճառք փաստաթուղթը համակարգն առաջարկում է բացել հերթափոխը:
Տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Դրամարկղ |
Նշվում է Դրամարկղը, որի համար բացելու է հերթափոխը: |
Հերթափոխի N |
Նշվում է հերթափոխի հերթական համարը: |
Հերթափոխի սկիզբ |
Նշվում է հերթափոխի սկզբի ամսաթիվն ու ժամը: |
Հերթափոխի ավարտ |
Նշվում է հերթափոխի ավարտի ամսաթիվն ու ժամը: |
Սկզբնական մնացորդը |
Ավտոմատ լրացվում է ընտրված Դրամարկղում գումարի մնացորդը: |
Փոխանակման վիճակ |
Նշվում է Գլխամասին տվյալների փոխանակման վիճակը: Հերթափոխի փոխանակման վիճակը 0-Ենթակա չէ, քանի դեռ հերթափոխը բաց է: Հերթափոխը փակելիս փոխանակման վիճակը ավտոմատ դառնում է 1- Ենթակա է: Տվյալները գլխամաս ուղարկելու դեպքում վիճակը ավտոմատ փոխվում է 2-Ուղարկված է: |
Հերթափոխի փակումը կարելի է կատարել տողի կոնտեքստային հրամաններից Փակել հերթափոխը հրամանով կամ Վաճառակետ (POS) ենթահամակարգից Հերթափոխի փակում գործողությունով: