Էլ. կշեռքներ, տերմինալներ (Off-line) տեղեկատուն նախատեսված է կազմակերպությունում ավտոնոմ (Off-line) աշխատող Էլ. կշեռքների և տվյալների հավաքագրման տերմինալների մասին տեղեկատվության մուտքագրման և ապրանքացանկի արտահանման կանոնների նկարագրման համար:
Տեղեկատուն բացելիս դիալոգ պատուհանում կարելի է նշել սարքի տեսակը` էլ. կշեռք կամ Տերմինալ: Ոչինչ չնշելու դեպքում կցուցադրվեն բոլոր տեսակի սարքերը:
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Տեղեկատուի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է: |
Գործում է |
Դրոշակը նշված լինելու դեպքում սարքավորումը կգործի: |
Անվանում |
Սարքավորման անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Սարքի տեսակ |
Անհրաժեշտ է ընտրել սարքավորման տեսակը` էլ. կշեռք կամ Տերմինալ: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Սարքի մակնիշ |
Անհրաժեշտ է ընտրել սարքի մակնիշը հետևյալ տեսակներից` 1. DIGI SM ֆայլային փոխանակում (xml) 2. TM-A ֆայլային փոխանակում (txt) 3. CAS CL ֆայլային փոխանակում (xls) 4. Shtrih-Print ֆայլային փոխանակում (txt) 5. CAS CL ֆայլային փոխանակում (xml) 6. Massa-K RL (ուղիղ կապ) 7. CAS CL (ուղիղ կապ)
|
Գնացուցակ |
Դաշտին կից ցանկից անհրաժեշտ է ընտրել այն գնի տեսակը, որը ցանկանում ենք արտահանվի կշեռք: |
Որպես անվանում վերցնել |
Այս դաշտում անհրաժեշտ է նշել թե կշեռք տվյալների արտահանման ժամանակ համակարգը, որպես ապրանքի կամ ծառայության անվանում հետևյալ տարբերակներից որն արտահանի` 1. Անվանում, 2. Լրիվ անվանում, 3. Նկարագրություն: |
Էլ. կշեռքում հերթական կոդ արտահանել |
Այս դաշտում անհրաժեշտ է նշել թե կշեռք տվյալների արտահանման ժամանակ համակարգը, որպես ապրանքի կամ ծառայության հերթական կոդ հետևյալ տարբերակներից որն արտահանի` 1. Ապրանքի կոդը, 2. PLU կոդը էլ․ կշեռքում, 3. Գծիկավոր կոդը: |
Արտահանման ֆայլ |
Նշվում է միջանկյալ ծրագրում կշեռքի ֆորմատով ֆայլի արտահանման ուղին: Ուղիղ կապով համակցվող էլ. կշեռքի մակնիշ ընտրելիս այս դաշտը չի լինում: |
IP հասցե |
Այս դաշտն ավելանում է, եթե սարքի մակնիշ դաշտում ընտրվում է ուղիղ կապավ համակցվող կշեռքի մակնիշ: Նշվում է էլ. կշեռքի IP հասցեն: Փնտրել կոճակի միջոցով կարող ենք տեսնել լոկալ ցանցում նշված մակնիշի կշեռքների IP-ները: Հաջորդ կոճակով կարող ենք ստուգել Կապը էլ. կշեռքի հետ: |
Մաքրել ցանկը անտահանումից առաջ |
Այս դրոշակը պետք է ակտիվացվի, եթե ցանկանում ենք արտահանումից առաջ կշեռքում եղած ցանկը հեռացվի: |
Տեղեկատուում ցուցադրվում է նաև Արտահանման ամսաթիվ սյունը, որում լրացվում է տվյալ սարքավորման ֆորմատով համակարգից կշեռքի համար տվյալների վերջին արտահանման ամսաթիվը:
Տողի կոնտեքստային ցանկից Արտահանել հրամանով ապրանքները արտահանվում են էլ. կշեռք: Արտահանելիս անհրաժեշտ է նշել, որ ամսաթվի դրությամբ գործող գներն արտահանվեն: Գործողությունից հետո բացվում է արտահանման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն: Արտահանման ժամանակ առաջացած խնդիրները արտացոլվում են Սխալի հաղորդագրություն սյունում: Ուղղելուց հետո կարելի է նորից արտահանել:
Կոնտեքստային ցանկից Դիտել կշեռքի ապրանքները հրամանի միջոցով բացվող հաշվետվությունում կարող ենք տեսնել կշեռքում առկա ապրանքների ցանկը:
Ապրանքները էլ կշեռքներ կարելի է արտահանել նաև Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից և Ապրանքների մնացորդներ հաշվետվությունից:
ՀԾ-Առևտուր համակարգի հետ համակցվող Էլ․ կշեռքների տեսակներին կարող եք ծանոթանալ այստեղ: