Հերթափոխի փակում գործողությունով Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում նշված Դրամարկղի համար փակվում է բաց հերթափոխը: Հերթափոխեր տեղեկատուում հերթափոխի տողում ավտոմատ լրացվում է Հերթափոխի ավարտը և փոխանակման վիճակը դառնում է փոխանակման ենթակա է:

Հերթափոխի փակում պատուհանից կարելի է բացել Կանխիկի գումարի հաշվիչ: Հաշվիչը նախատեսված է դրամարկղում առկա կանխիկ գումարի հարմար հաշվարկման համար՝ ըստ թղթադրամների և մետաղադրամների անվանական արժեքների։
