Տեղեկատուում լրացվում են ապրանքի հատկության արժեքները։ Օրինակ` Գույն հատկության տեսակի համար կարելի է մուտքագրել գույների անվանումները` սպիտակ, սև, կարմիր և այլն։ Կարող է օգտագործվել Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում` որպես ապրանքի խմբաքանակը բնութագրող արժեք։ Խմբաքանակի վերաբերյալ տեղեկությունները նկարագրված են Խմբաքանակային հաշվառում բաժնում։
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Հատկության արժեք դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Հատկության արժեքներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Հատկության տեսակ |
Հատկության տեսակի կոդը։ Ընդունում է արժեքներ Հատկությունների տեսակներ տեղեկատուից: |
Կոդ |
Հատկության տեսակի կոդը։ |
Անվանում |
Հատկության տեսակի անվանումը։ |
Նշում |
---|
Հատկության արժեքը չի թույլատրվում հեռացնել, եթե որևէ ապրանքի վերագրված է տվյալ հատկությունը։ |