Տեղեկատուն պարունակում է կազմակերպությունում օգտագործվող ապրանքները բնութագրող հատկությունների ցուցակը (գույն, չափ և այլն)։ Յուրաքանչյուր հատկության տեսակի համար անհրաժեշտ է մուտքագրել արժեքներ Հատկությունների արժեքներ տեղեկատուում:
Յուրաքանչյուր ապրանք կարող է ունենալ երկու հատկություն, որը նշվում է Ապրանք կամ ծառայություն պատուհանի Այլ տվյալներ էջում։ Ապրանք կամ ծառայություն պատուհանը բացվում է Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից։
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Հատկություն դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Հատկությունների տեսակներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Հատկության տեսակի կոդը։ |
Անվանում |
Հատկության տեսակի անվանումը։ |
Նշում |
---|
Հատկությունը չի թույլատրվում հեռացնել, եթե որևէ ապրանքի վերագրված է տվյալ հատկությունը: |