Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում գրանցված Պատվեր մատակարարին տեսակի փաստաթղթերը:
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը: |
Գործընկեր |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջը տրված պատվերները: |
Ապրանք |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված ապրանքի հետ կապված փաստաթղթերը: |
Հեղինակ |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված Հեղինակի փաստաթղթերը: Դաշտը դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր հեղինակների փաստաթղթերը: Նշում: Եթե Օգտագործողը Ադմինիստրատորի իրավասություն չունի և նրա փաստաթղթերի դրույթներում նշված է Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը, ապա մատյանի դիալոգ պատուհանում Հեղինակ դաշտը խմբագրվող չէ և մատյանում կցուցադրվեն միայն տվյալ Օգտագործողի կողմից ստեղծված փաստաթղթերը |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:
•Պատճենել. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:
•Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:
•Դարձնել սևագիր. հաշվառումից հեռացվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողություններն, իսկ փաստաթուղթը հիշվում է Սևագիր վիճակում:
•Կապակցված փաստաթղթեր. բացվում են փաստաթղթի հետ կապակցված փաստաթղթերը` խմբավորված Ծնող փաստսթղթեր և Դուրս փաստաթղթեր խմբերով:
•Ուղարկել էլ. փոստով. Պատվերն ուղարկվում է գործընկերոջ` տեղեկատուում նշված էլ. փոստի հասցեին: Նամակն ուղարկվում է համակարգչում տեղադրված Մեյլային համակարգի միջոցով:
•Ուղարկել b2b.armsoft հարթակ. Պատվերն ուղարկվում է b2b.armsoft հարթակում գրանցված մատակարարին: Անհրաժեշտ է Դրույթների b2b.armsoft հարթակ էջում լրացնել Հարթակի մասնակից դաշտը: