•հրապարակման ենթակա ապրանքների տեղեկատուում լրացնել Արտաքին կոդ դաշտերը,
•ըստ անհրաժեշտության` առանձնացնել պահեստ, որում առկա ապրանքները պետք է արտահանվեն,
•ըստ անհրաժեշտության` առանձնացնել սեգմենտ, որին պատկանող ապրանքները պետք է արտահանվեն,
•ապրանքների համար սահմանել արտահանման ենթակա գնի տեսակով գներ: Կարելի է հրապարակել երկու գնի տեսակով գներ: Գոնե մեկ գնի տեսակով գների հրապարակումը պարտադիր է:
Դաշտ |
Նշանակություն |
Միացնել արտահանումը |
Դրոշակը նշելու դեպքում ակտիվանում են հրապարակման կարգավորումների մյուս դաշտերը: Դրոշակը նշելու դեպքում անհրաժեշտ է վերաբեռնավորել համակարգը: |
Արտահանել յուրաքանչյուր...րոպեն մեկ |
Լրացվում է այն պարբերականությունը, որով կատարվելու է տվյալների ավտոմատ արտահանումը օնլայն խանութում: Արտահանման նվազագույն պարբերականությունը 5րոպեն մեկ է: Ավտոմատ արտահանումը կատարվում է առանց օգտագործողի միջամտության: Արտահանման արդյունքների մասին օգտագործողը տեղեկանում է ծանուցման միջոցով, ինչպես նաև Պատմություն բաժնում: |
Մնացորդների պահեստ |
Լրացվում է այն պահեստը, որում առկա ապրանքները պետք է արտահանվեն: Դատարկ լինելու դեպքում կարտահանվեն բոլոր պահեստների մնացորդները: |
Սեգմենտ |
Լրացվում է այն սեգմենտը, որին պատկանող ապրանքները պետք է արտահանվեն: Դատարկ լինելու դեպքում կարտահանվեն բոլոր ապրանքները: |
Վաճառքի գնի տեսակ |
Լրացվում է այն գնի տեսակը, որով սահմանված գները կարտահանվեն որպես վաճառքի գներ: Դատարկ լինելու դեպքում վաճառքի գներ չեն արտահանվի: |
Զեղչի գնի տեսակ |
Լրացվում է այն գնի տեսակը, որով սահմանված գները կարտահանվեն որպես զեղչված գներ: Դատարկ լինելու դեպքում զեղչված գներ չեն արտահանվի: |
•արտաքին և ներքին կոդ,
•հայերեն, ռուսերեն, անգլերեն անվանումներ,
•չափման միավոր,
•բնութագիր,
•խումբ,
•արտադրող,
•երկիր,
•զեղչի տոկոս:
Նշում |
---|
1. Հրապարակման ենթակա չեն երբևիցե շարժ չունեցած և բացասական մնացորդ ունեցող ապրանքները: 2. Տվյալների ավտոմատ հրապարակումը կատարվում է համակարգը բաց լինելու դեպքում: Խորհուրդ է տրվում ցանցային աշխատանքի դեպքում առաջինը մեկնարկել համակարգը ավելի լավ տեխնիկական պարամետրերով համակարգչում: |