Փաստաթղթեր բաժնից կարող եք ստեղծել գույքագրման փաստաթուղթ, որի համար անհրաժեշտ է գործիքների վահանակից սեղմել ավելացնելու կոճակին և ցանկից ընտրել Գույքագրում փաստաթուղթը:
![]()
Գույքագրման փաստաթղթում ապրանքները կարելի է ավելացնել մի քանի եղանակով, դրանցից առաջինը
կոճակին սեղմելով Ապրանքների մնացորդներից անհրաժեշտ տողերն ընտրելն է:

Ապրանքն ընտրելուց հետո բացվող պատուհանում ցուցադրվում է ապրանքի հաշվառված քանակը: Փաստացի քանակը լրացնելուց հետո Շեղում դաշտում արտացոլվում է հաշվառված և փաստացի քանակների տարբերությունը:

Կարող ենք նաև հեռացնել ավելորդ տողերը: Մյուսը տարբերակը տեսախցիկի միջոցով ապրանքի գծիկավոր կոդը կարդալն է, որի համար անհրաժեշտ է սեղմել սկանավորման կոճակին
:
Ցուցակի ձևավորման հաջորդ եղանակը Լրացնել կոճակն է: Ապրանքի խումբը ընտրելու դեպքում լրացվող ցուցակում ընդգրկվում են միայն տվյալ խմբին պատկանող ապրանքները:
![]()
Գույքագրում փաստաթուղթը կարելի է պահպանել 2 վիճակով` սևագիր
կամ գրանցված
:
Ստեղծված գույքագրման փաստաթուղթն ավելանում է փաստաթղթերի ցանկում, որտեղից կարող ենք դիտել դրա տպման տեսքը:

Հնարավոր է նաև կիսվել, էլ. փոստով ուղարկել տեսքը:
![]()