Մոբայլ հավելված

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Մոբայլ հավելված

Previous pageReturn to chapter overviewNext page

ՀԾ-Առևտուր մոբայլ հավելվածը նախատեսված է ՀԾ-Առևտուր համակարգի ամպային տարբերակն օգտագործողների համար: Այն հնարավորություն է տալիս օնլայն միանալ ամպային տվյալների պահոցներին, դիտել տվյալներ, ինչպես նաև կատարել որոշակի գործարքներ: Շատ հարմար է հատկապես կազմակերպության ղեկավարների համար, քանի որ ցանկացած վայրից կարելի է վերահսկել հաշվառումը, վերլուծել և կայացնել որոշումներ: 

Հավելվածը հասանելի է և' Android, և' iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար: 

 

Մոբայլ հավելվածի տեղադրման քայլերը

 

Ստորև տեղադրված են օպերացիոն համակարգերին համապատասխան QR կոդեր, որոնք սկանավորելով կարելի է բեռնել հավելվածը:

 

MobileApplicationQR

 

Քայլ 1.  Ձեր հեռախոսի տեսախցիկի միջոցով սկանավորեք QR կոդը.

 

 

MobileApplication4

 

 

Քայլ 2.  Հայտնված կոճակի միջոցով անցեք դեպի App Store կամ Play Market.

 

AppStore   PlayMarket

 

 

Քայլ 3. Բեռնեք հավելվածը և մուտք գործեք համապատասխան օգտագործողի մուտքանունով և գաղտնաբառով:

 

 

ՀԾ-Առևտուր մոբայլ հավելվածը հնարավոր է տեղադրել նաև մի շարք ՀԴՄ սարքերում: Այդ սարքերի մոդելներն են.

 

NewLand SP930

NewLand N950

Aisino A90

Paymob A90

 

Բացի այդ, ՀԾ-Առևտուր մոբայլ հավելվածը հնարավոր է օգտագործել որոշ գույքագրման տերմինալներում, որոնց թվում են.

 

Urovo dt50

DataLogic

GSense

Honeywell

Netum

PointMobilePM68

 

Նշված մոդելների հետ առկա է համակցման փորձ, սակայն հավելվածը կարող է աշխատել նաև այլ գույքագրման տերմինալների հետ՝ պայմանով, որ դրանք համապատասխանում են տեխնիկական պահանջներին։

Գույքագրման տերմինալների դեպքում Android օպերացիոն համակարգի տարբերակը պետք է լինի 11 կամ ավելի բարձր:

 

 

Հավելվածի գլխավոր էջում առանձնացված են հետևյալ հիմնական բաժինները.

 

Վաճառքների վերլուծություն բաժնում կարելի է վերլուծել վաճառքները:

Ապրանքներ բաժնում կարելի է դիտել դրանց քանակային մնացորդը` ըստ պահեստների և գործող գներով: Հնարավոր է նաև վերլուծել շարժը:

Գործընկերներ բաժնում հնարավորություն է տրված հետևել մատակարարների և գնորդների պարտքերին և շարժին: Կարելի է դիտել գործընկերոջ կոնտակտային տվյալները և անմիջապես հավելվածից կիրառել զանգելու, հաղորդագրություն կամ էլ. նամակ ուղարկելու հրամաններ:

Դրամարկղեր  բաժնում կարող եք դիտել դրամարկղերի մնացորդները և վերլուծել շարժը:

Բանկեր բաժնում արտացոլվում են բանկային հաշիվների մնացորդներն ու շարժը:

Փաստաթղթեր բաժնում կարող եք տեսնել ստեղծված փաստաթղթերը և դրանց տպման տեսքերը:

e-Invoicing բաժնում ցուցադրվում են e-Invoicing-ում ստացված և դուրս գրված հարկային հաշիվները և հաշիվ վավերագրերը:

Վաճառքի փաստաթղթեր բաժնում երևում են համակարգում ստեղծված մանրածախ վաճառքի փաստաթղթերը, ինչպես նաև այս բաժնից կարող եք ստեղծել վաճառքի փաստաթղթեր:

 

Անմիջապես առաջին էջիցMobileApplication1կոճակով կարելի է տեսախցիկով սկանավորել ապրանքի գծիկավոր կոդը և տեսնել ապրանքի վերաբերյալ տվյալներ:

 

Ցուցանիշներ բաժինը նախատեսված է վերլուծական դիագրամների համար, որոնք օգտակար են կազմակերպության վիճակն ու դինամիկան գնահատելու համար:

 

Ավելին` MobileApplication2 կոճակով բացվում են կազմակերպության տվյալները, օգնությունը և այլ կարգավորումները: 

 

MobileApplication3