Փաստաթղթեր բաժնից կարող եք ստեղծել ՊՄՕ (Մանրածախ) փաստաթուղթ, որի համար անհրաժեշտ է գործիքների վահանակից սեղմել ավելացնելու կոճակին և ցանկից ընտրել ՊՄՕ (Մանրածախ) փաստաթուղթը:
Վաճառքի փաստաթղթում ապրանքները կարելի է ավելացնել 2 եղանակով, դրանցից առաջինը կոճակին սեղմելով Ապրանքների մնացորդներից անհրաժեշտ տողերն ընտրելն է: Կարող ենք նաև հեռացնել ավելորդ տողերը: Մյուսը տարբերակը տեսախցիկի միջոցով ապրանքի գծիկավոր կոդը կարդալն է, որի համար անհրաժեշտ է սեղմել սկանավորման կոճակին
:
ՊՄՕ (Մանրածախ) փաստաթուղթը կարելի է պահպանել 2 վիճակով` սևագիր կամ գրանցված
:
Ստեղծված ՊՄՕ (Մանրածախ) փաստաթղթերն ավելանում են ցանկում: Այն կարող ենք հեռացնել, ինչպես նաև կարող ենք դիտել դրա տպման տեսքը:
Հնարավոր է նաև կիսվել, էլ. փոստով ուղարկել տեսքը: