Բաժիններ

Ուղղորդիչ:  Մոբայլ հավելված >

Բաժիններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հավելվածի գլխավոր էջում առանձնացված են հետևյալ հիմնական բաժինները.

 

MobileApplication_Sections1

 

•Վաճառքների վերլուծություն բաժնում կարելի է վերլուծել վաճառքները:

•Ապրանքներ բաժնում կարելի է դիտել դրանց քանակային մնացորդը` ըստ պահեստների և գործող գներով: Հնարավոր է նաև վերլուծել շարժը:

•Գործընկերներ բաժնում հնարավորություն է տրված հետևել մատակարարների և գնորդների պարտքերին և շարժին: Կարելի է դիտել գործընկերոջ կոնտակտային տվյալները և անմիջապես հավելվածից կիրառել զանգելու, հաղորդագրություն կամ էլ. նամակ ուղարկելու հրամաններ:

•Դրամարկղեր  բաժնում կարող եք դիտել դրամարկղերի մնացորդները և վերլուծել շարժը:

•Բանկեր բաժնում արտացոլվում են բանկային հաշիվների մնացորդներն ու շարժը:

•Փաստաթղթեր բաժնում կարող եք տեսնել ստեղծված փաստաթղթերը և դրանց տպման տեսքերը:

•e-Invoicing բաժնում ցուցադրվում են e-Invoicing-ում ստացված և դուրս գրված հարկային հաշիվները և հաշիվ վավերագրերը:

•Վաճառքի փաստաթղթեր բաժնում երևում են համակարգում ստեղծված մանրածախ վաճառքի փաստաթղթերը, ինչպես նաև այս բաժնից կարող եք ստեղծել վաճառքի փաստաթղթեր: