Ապրանքներ բաժինը նախատեսված է ապրանքների մնացորդներին, շարժին հետևելու և նոր ապրանք կամ ծառայություն տեղեկատու ավելացնելու համար: Ցանկում արտացոլվում են ապրանքների առկայությունը, ինքնարժեքը և վաճառքի գները:
Ապրանքների մնացորդներ հաշվետվության գործիքների վահանակն ունի հետևյալ տեսքը.
այս նշանի միջոցով կարելի է իրականացնել որևէ արժեքով փնտրում:
այս նշանի միջոցով կարելի ավելացնել նոր ապրանքի կամ ծառայության տեղեկատու:
կոճակով կարելի է տեսախցիկով սկանավորել ապրանքի գծիկավոր կոդը, որի արդյունքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն տվյալ ապրանքի մնացորդներն ու շարժը:
Կարելի է իրականացնել տողերի սորտավորում այս հրամանի միջոցով:
Նոր ապրանքի կամ ծառայության տեղեկատուի ավելացման պատուհանն ունի հետևյալ կառուցվածքը:
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
ՊարտԱպրանքի կամ ծառայության կոդը: Նոր ավելացվող ապրանքի կամ ծառայության համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված ապրանքի կամ ծառայության կոդից: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Անվանում |
Ապրանքի կամ ծառայության անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
ԱՏԳՏ/ԱՏԳԱԱ դասակարգիչ |
Ապրանքի դասակարգիչն է: Ընդունում է արժեքներ ԱՏԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչներ տեղեկատուի ցանկից: |
Տեսակ |
Ընդունում է 1 - Ապրանք կամ 2 -Ծառայություն արժեքները: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Խումբ |
Ապրանքների կամ ծառայությունների խումբը: Ընդունում է արժեքներ Ապրանքների և ծառայությունների խմբեր տեղեկատուից: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Հիմնական չափման միավոր |
Ապրանքի կամ ծառայության այն չափման միավորը, որով կատարվում է ապրանքի առկայության քանակային հաշվառումը: Փաստաթղթերում ապրանքի տող մուտքագրելու ժամանակ լռությամբ առաջարկվում է հիմնական չափման միավորը: Ընդունում է արժեքներ Չափման միավորներ տեղեկատուից: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Գծիկավոր կոդ |
Ապրանքի գծիկավոր կոդը: Կարելի է լրացնել տեսախցիկով սկանավորման միջոցով` : Դաշտին կից կոճակով կարելի է ավտոմատ լրացնել ապրանքի տվյալները` բեռնելով դրանք b2b.armsoft հարթակի Ապրանքների միասնական տեղեկատուից:
|
Մեծածախ |
Այստեղ կարելի է լրացնել օրինակ Մեծածախ գնի տեսակով ապրանքի գինը: Այս դաշտը Գնի տեսակներ տեղեկատուի առաջին գնի տեսակն է (գնի տեսակի կոդով առաջնորդվելով): |
Մանրածախ |
Այստեղ կարելի է լրացնել օրինակ Մանրածախ գնի տեսակով ապրանքի գինը: Այս դաշտը Գնի տեսակներ տեղեկատուի երկրորդ գնի տեսակն է (գնի տեսակի կոդով առաջնորդվելով): |
Ապրանքների մնացորդներ հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրման հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Դաշտը լրացվում է Օր/Ամիս/Տարի ընտրելու միջոցով։ Հաշվետվությունում կարտացոլվեն ապրաքների մնացորդները նշված օրվա դրությամբ: |
Պահեստ |
Նշվում է պահեստը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր պահեստների: |
Խումբ |
Նշվում է ապրանքի խմբի կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր խմբերի: |
Ապրանք |
Նշվում է ապրանքի կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր ապրանքների: |
Գնի տեսակ |
Լրացվում է գնի տեսակը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: |
Ցույց տալ զրոյական տողերը |
Հայտանիշը ակտիվացնելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև զրոյական մնացորդ ունեցող ապրաքները: |
Սեղմելով տողի վրա՝ կարելի է տեսնել ապրանքների առկայությունը՝ բացված ըստ պահեստների, նշված ամսաթվի դրությամբ, ինչպես նաև ապրանքների գները։
Գնի տեսակ ընտրելու դեպքում Գներ հատվածքում կարտացոլվի նշված գնի տեսակով գինը, իսկ Մնացորդներ հատվածում` ապրանքների մնացորդի գումարը արտահայտված տվյալ գնի տեսակով:
Ապրանքի տեղեկատուի տվյալները տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել նշանի վրա։
Ապրանքի քարտից նկարի վրա սեղմելով կարելի է տեսնել ապրանքի նկարը` մեծ տարբերակով:
Հնարավոր է վերլուծել ապրանքների շարժը` ըստ գործողությունների, սեղմելով պահեստային մնացորդի վրա: Այս հաշվետվությունը նույնպես կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` կիրառելով ֆիլտրման հնարավորությունները: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Սկզբի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն միայն այդ ամսաթվից հետո գրանցված գործողությունները: |
Վերջի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն մինչև այդ ամսաթիվը գրանցված գործողությունները: |
Պահեստ |
Նշվում է պահեստը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է բոլոր պահեստների համար: |
Ցույց տալ |
Այս դաշտում հնարավոր է ընտրել հետևյալ տարբերակները` Ինքնարժեքի գումար, Ինքնարժեքի գին, Վաճառքի գումար և Վաճառքի գին: Ինքնարժեքի գումար տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքի գումարները: Ինքնարժեքի գին տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում երևում է ապրանքների միավորի ինքնարժեքը: Վաճառքի գումար տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների վաճառքի գումարները: Վաճառքի գին տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների վաճառքի գները: |
Արտահայտել |
Այս դաշտում հնարավոր է ընտրել հետևյալ տարբերակները` Դրամով (Ներառյալ ԱԱՀ), Դրամով (Առանց ԱԱՀ) և Արտարժույթով (Ներառյալ ԱԱՀ): Դրամով (Ներառյալ ԱԱՀ) տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում Ցույց տալ դաշտում նշված արժեքները կներկայացվեն դրամով և ԱԱՀ-ն ներառյալ: Դրամով (Առանց ԱԱՀ) տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում Ցույց տալ դաշտում նշված արժեքները կներկայացվեն դրամով և Առանց ԱԱՀ: Արտարժույթով (Ներառյալ ԱԱՀ) տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում Ցույց տալ դաշտում նշված արժեքները կներկայացվեն արտարժույթվ և ԱԱՀ-ն ներառյալ: |
Բացվող գործողությունների ցանկից տողի վրա սեղմելով կարելի է ընտրել փաստաթղթի տպման տեսք:
Հնարավոր է նաև կիսվել, էլ. փոստով ուղարկել տեսքը: