Տարբերակ 2.2.4 (14.10.2025-26.11.2025)
•Ավելացել է գրանցված վաճառքից ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն:
•Ավելացել է Urovo գույքագրման տերմինալի հետ համակցման հնարավորություն:
•Ավելացել է գույքագրման տերմինալներով վաճառք անելիս DataMatrix կոդ կարդալու հնարավորություն:
•Ընդհանուր բարելավումներ և սխալների շտկումներ:
Տարբերակ 2.2.1 (01.09.2025-14.10.2025)
•Ավելացել է հարկային փաստաթղթերի նշված տողերի համար խմբային ստորագրման հնարավորություն:

•Ավելացել է Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում խմբագրումներ կատարելու հնարավորություն:


•Այժմ հնարավոր է խմբագրել Դրամարկղ տեղեկատուն:


•Ավելացել է գաղտնաբառը Մոբայլ հավելավածի միջոցով վերականգնելու հնարավորություն:
•Կատարվել են սխալների շտկումներ և բարելավումներ:
Տարբերակ 2.2.0 (09.06.2025-01.09.2025)
•Կատարվել է անցում .Net 9-ի և DevEx տարբերակի թարմացում:
•Կատարվել են սխալների շտկումներ և բարելավումներ:
Տարբերակ 2.1.1 (29.04.2025-09.06.2025)
•Վաճառք (Կտրոն) փաստաթղթում ավելացել է Data Matrix-ով վաճառք անելու հնարավորություն։

•Այժմ հնարավոր է mID-ի միջոցով ստորագրել Ստացված և Սևագիր հարկային փաստաթղթերը։

•Ստացված հարկային փաստաթղթերում հնարավոր է հեշտությամբ տեսնել չստորագրված փաստաթղթերը:

•Էապես բարձրացել է հավելվածի արագագործությունը:
•Ընթացիկ սխալների շտկումներ և բարելավումներ:
•Android տարբերակում ավելացել է Sunmi ՀԴՄ սարքերի հետ համակցման կարգավորում:
•Android տարբերակում ավելացել է Սարքերի կարգավորումներ բաժինը:
Տարբերակ 2.1.0 (25.12.2024-29.04.2025)
•Ավելացել է ՊՄՕ (Մանրածախ) փաստաթուղթ ստեղծելու հնարավորությունը։

•Էապես արագացել է ծրագիրը , փոփոխությունը ամենից շատ կզգացվի թույլ մոդելների վրա։.
•Կատարվել են սխալների ուղղումներ։
Տարբերակ 2.0.5 (12.12.2024-25.12.2024)
Տարբերակում ավելացվել է տվյալների քեշավորման հնարավորություն, որը մեծ պահոցների դեպքում բավականին արագացնելու է Վաճառք Կտրոն , Գույքագրում փաստաթղթերի և Ապրանքների և ծառայությունների տեղեկատուներ ավելացնելու էջերում աշխատանքը։
Այս ռեժիմին անցնելու համար պետք է Կարգավորումներից ակտիվացնել Արագ ռեժիմը (քեշավորված):

Տվյալներն ակտուալ պահելու համար պետք է սեղմել հետևյալ
կոճակը կամ վերաբեռնել համակարգը։ Այս գործողության անհրաժեշտությունը կառաջանա եթե օրինակ ՀԾ-Առևտուր համակարգում ավելացվել է նոր տեղեկատու կամ կատարվել են խմբագրումներ:
Տարբերակ 2.0.4 (24.10.2024-18.12.2024)
Նոր հնարավորություններ
•Ավելացել են աշխատանքի և դիտման ռեժիմներ: Աշխատանքի ռեժիմի դեպքում հնարավոր է ստեղծել տեղեկատուները և փաստաթղթերը: Այս տարբերակը պահանջում է լիցենզավորում:

•Այժմ հավելվածից հնարավոր է ավելացնել նոր ապրանքներ և ծառայություններ: Դրա համար անհրաժեշտ է սեղմել Ապրանքներ հաշվետվությունից
նշանին:

•Ապրանքներ և ծառայություններ հեշտությամբ կարող եք ստեղծել b2b.armsoft.am տեղեկատվական ծառայության միջոցով:

•Կարող եք իրականացնել գույքագրում համակցված մի շարք տերմինալների միջոցով:
•Գույքագրման տերմինալներում ապրանքի սկանավորումից հետո արագացվել է ապրանքի ավելացումը:
•Այլ լրամշակումներ և շտկումներ:
Լուծված խնդիրներ
•Օգտագործող փոխելիս տվյալների պահոցի և օգտագործողի տվյալների նույնը մնալու խնդրի կարգավորում:
•Տեսախցիկի իրավասությունն անջատված լինելու դեպքում ներքևի ժապավենից սկաների նշանին սեղմելիս ծրագրից դուրս գցելու խնդրի կարգավորում: Այժմ հաղորդագրությամբ տեղեկացվում է, որ տեսախցիկի իրավասությունն անջատված է:
•Փաստաթղթերի մատյանի կամ Վաճառքի փաստաթղթերի ֆիլտրման պատուհանից փաստաթղթի վիճակը հեռացված ընտրելու դեպքում առաջացող սխալի կարգավորում:
Տարբերակ 2.0.2 (18.07.2024-24.10.2024)
Նոր հնարավորություններ
•Ավելացել է Վաճառք (Կտրոն) փաստաթղթից ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն:
•Ծրագրի աշխատանքի արագացում:
•Ավելացել է Android օպերացիոն համակարգով աշխատող տերմինալների հետ համակցման հնարավորություն, օրինակ` Gsense, Netum, DataLogic:
•Ապրանքների մնացորդներ հաշվետվությունում ավելացել է ինքնարժեք տեսնելու հնարավորություն:

•Ավելացել է հավելվածի պարտադիր և ոչ պարտադիր թարմացումների մասին տեղեկացում ստանալու հնարավորություն:
•Սկաների կոճակը տեղափոխվել է գլխավոր ժապավենի վրա:

Լուծված խնդիրներ
•Գույքագրման փաստաթղթում Մեկնաբանություն դաշտի ակտիվ չլինելու խնդրի կարգավորում:
•Մեծ ցուցակներ բեռնելիս iOS օպերիացիոն համակարգի դեպքում ծրագրի փակվելու խնդրի կարգավորում:
•Android օպերացիոն համակարգի համար JAVA Exception-ի ուղղում:
•Ապրանքի քարտում ապրանքի խմբի կոդի փոխարեն ապրանքի կոդի ցուցադրման խնդրի կարգավորում:
•Ընթացիկ սխալների շտկումներ:
Տարբերակ 2.0.1 (12.06.2024-18.07.2024)
Նոր հնարավորություններ
•Մոբայլ հավելվածում ավելացել է գույքագրում փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն: Այն ստեղծելու համար անհրաժեշտ է Փաստաթղթեր բաժնի գործիքների վահանակից սեղմել ավելացնելու կոճակին և ցանկից ընտրել Գույքագրում փաստաթուղթը:

Փաստաթղթում ապրանքների ցանկը կարելի է ձևավորել տարբեր եղանակներով: Գրանցելուց հետո կարելի է դիտել դրա տպման տեսքը, ինչպես նաև կիսվել, էլ. փոստով ուղարկել այն:

Տարբերակ 2.0.0 (30.11.2023-12.06.2024)
Նոր հնարավորություններ
•Ավելացել է Վաճառքի փաստաթղթեր բաժինը, որտեղ արտացոլվում են համակարգում ստեղծված մանրածախ վաճառքի փաստաթղթերը: Այս բաժնից կարող եք ստեղծել վաճառքի փաստաթուղթ:

•Հաշվետվություններում գործիքների վահանակում ավելացել է սորտավորման գործիք, որի միջոցով կարող եք իրականացնել տվյալ հաշվետվության դաշտերով սորտավարում` ըստ նվազման կամ աճման կարգի:
![]()
•Փաստաթղթեր բաժնում ավելացել նոր փաստաթուղթ ավելացնելու հնարավորություն:
նշանի միջոցով կարելի է ստեղծել նոր փաստաթղթեր:

•Հավելվածը կարելի է օգտագործել նաև Մուգ թեմայով, որի ակտիվացումը տրվում է Կարգավորումներ հատվածից:

•Սպասարկման կենտրոն հատվածում ավելացել են սպասարկման կենտրոնի հետ աշխատանքի համար TeamViewer, AnyDesk և Telegram գործիքները:

•Ցուցանիշներում դիագրամների նեքևի հատվածում ավելացել են աղյուսակներ, որտեղ նույնպես արտացոլվում են վերլուծական տվյալներ:

Տարբերակ 1.1.0 (04.04.2023-30.11.2023)
Նոր հնարավորություններ
•Ավելացել է E-Invoicing բաժինը, որը համակցված է ՆՈՐ E-Invoicing համակարգին: Այս հնարավորության շնորհիվ Դուք կարող եք Օնլայն դիտել ստացված և դուրս գրված հարկային հաշիվներն ու հաշիվ վավերագրերը:

•E-Invoicing հնարավոր է մուտք գործել մեկ հպումով` օգտագործելով բիոմետրիկ նույնականացում Face ID-ով կամ մատնահետքով:

•Ավելացել է հաշիվների PDF արտահանում e-Invoicing-ի ֆորմատով:
•Ավելացել է ռուսերեն ինտերֆեյս:
Տարբերակ 1.0.6 (26.01․2023-04․04.2023)
Նոր հնարավորություններ
•Էջերում հրամանների աշխատանքի կարգավորում:

•Ընդհանուր բարելավումներ հավելվածի արագագործության, ցուցակների քեշավորումների հետ կապված:
Տարբերակ 1.0.5 (29.09․2022-26․01.2023)
Նոր հնարավորություններ
•Ավելացել է նոր Փաստաթղթեր բաժինը, որը նախատեսված է համակարգում գրանցված փաստաթղթերը տեսնելու համար:

•Փաստաթղթերում տողի վրա սեղմելով կարելի է ընտրել և դիտել փաստաթղթի տպման տեսքը: Հնարավոր է նաև կիսվել, էլ. փոստով ուղարկել տեսքը:
•Փաստաթղթեի տպման տեսքը կանչելու հնարավորություն է ավելացվել ապրանքների, գործընկերների, դրամարկղի և բանկի գործողությունների մատյաններից:
Լուծված խնդիրներ
•Փնտրման կոճակին սեղմելիս դաշտը ակտիվ չէր լրացման համար, կարիք կար սեղմել բացված դաշտին:
•Հեռացվել են Ապրանքների գործողությունների ֆիլտրում ցուցադրվող ավելորդ պարամետրերը:
•Ոչ ադմին օգտագործողով վաճառքներ բաժին մուտք գործելիս առաջացող խնդրի կարգավորում:
•Որևէ տվյալների պահոցի հասանելիություն չունեցող օգտագործողով մուտք գործելիս սխալի հաղորդագրության ցուցադրման կարգավորում:
•Ֆիլտրերում չեն ցուցադրվի այն պահեստները/դրամարկղերը, որին օգտագործողը հասանելիություն չունի:
Տարբերակ 1.0.3 (20.06․2022-29․09.2022)
Նոր հնարավորություններ
•Բոլոր ցուցակներում ավելացվել է փնտրման հնարավորություն:

•Ապրանքեր էջում փնտրումը կատարվում է Լրիվ անվանում, Գծ. կոդ և Բնութագիր դաշտերով:
•Ավելացվել է Բաժիններ և Ցուցանիշներ էջերի երկրորդ տեսք:

•Ապրանքի տվյալների էջում ավելացվել է նկարը մեծացնելու հնարավորություն:
•Բաժիններ և Ցուցանիշներ էջերի տեսքերը կպահպանվեն:
•Բանկեր բաժնում ցուցադրվում է Հաշվարկային հաշվի համարը:
•Վաճառքներ էջում ավելացվել է ընդհանուր գումարը և քանակը տեսնելու հնարավորություն:

•Վաճառքներ էջում Շահութաբերության, Արդյունավետության ցուցանիշներ տեսնելու հնարավորություն:

Լուծված խնդիրներ
•Ապրանքների, Դրամարկղի, Բանկերի, Գործընկերների գործողություններում սկզբի մնացորդի ցուցադրման կարգավորում:
•Ապրանքի գործողություններում քանակների կլորացման կարգավորում:
•Վաճառքները Ինքնարժեքով կամ Վաճառքի գնով կանչելիս գին դաշտի տեսքի կարգավորում:
•Գործընկերներ տեղեկատուում, Դրամարկղի գործողություններում էջի թարմացման կարգավորում:
•Գծիկավոր կոդ սկանավորելու համար տեսախցիկի օգտագործման հետ կապված կարգավորում: