Հավելվածը բացելիս առաջարկվում է մուտքի 2 տարբերակ` Աշխատանքային և Ցուցադրական:

Աշխատանքային տարբերակն ընտրելու դեպքում բացվում է մուտքի պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել ՀԾ ամպային օգտագործողին ու գաղտնաբառը:

Մուտք կոճակին սեղմելուց հետո բացվում է տվյալ օգտագործողին հասանելի ամպային պահոցների ցանկը, որտեղից անհրաժեշտ է ընտրել պահոցը:

Ցուցադրական տարբերակը նախատեսված է հավելվածի հնարավորություններին ծանոթանալու համար: Այդ տարբերակն ընտրելու դեպքում ավտոմատ լրացվում են Օգտագործող և Տվյալների պահոց դաշտերը` ցուցադրական օրինակներով:

Մուտքի պատուհանից կարելի է փոխել հավելվածի աշխատանքային լեզուն:
