Վաճառքների վերլուծություն բաժինը նախատեսված է վաճառված ապրանքները և ծառայությունները տեսնելու և վերլուծելու համար:
Վաճառքների վերլուծություն հաշվետվության գործիքների վահանակն ունի հետևյալ տեսքը.
այս նշանի միջոցով կարելի է իրականացնել որևէ արժեքով փնտրում:
կոճակով կարելի է տեսախցիկով սկանավորել ապրանքի գծիկավոր կոդը, որի արդյունքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն տվյալ ապրանքի վաճառքները:
Կարելի է իրականացնել տողերի սորտավորում այս հրամանի միջոցով:
Վաճառքների վերլուծություն հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրման հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Սկզբի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն միայն այդ ամսաթվից հետո գրանցված վաճառքները: |
Վերջի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն մինչև այդ ամսաթիվը գրանցված վաճառքները: |
Պահեստ |
Նշվում է պահեստը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է բոլոր պահեստների համար: |
Ապրանքի խումբ |
Նշվում է ապրանքների խումբը: Լրացնելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված խմբի ապրանքները: |
Ապրանք |
Նշվում է ապրանքի կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է բոլոր ապրանքների համար: |
Գործընկերների խումբ |
Նշվում է գործընկերների խումբը: Լրացնելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված խմբի գործընկերները: |
Գործընկեր |
Լրացվում է գործընկերոջ կոդը: Լրացնելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված գործընկերոջը կատարված վաճառքները: |
Ցույց տալ |
Այս դաշտում հնարավոր է ընտրել հետևյալ տարբերակները` Ինքնարժեքի գումար, Ինքնարժեքի գին, Վաճառքի գումար և Վաճառքի գին: Ինքնարժեքի գումար տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում երևում են վաճառված ապրանքների ինքնարժեքի գումարները: Ինքնարժեքի գին տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում երևում է վաճառված ապրանքների միավորի ինքնարժեքը: Վաճառքի գումար տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում երևում են վաճառված ապրանքների վաճառքի գումարները: Վաճառքի գին տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում երևում են վաճառված ապրանքների վաճառքի գները: |
Արտահայտել |
Այս դաշտում հնարավոր է ընտրել հետևյալ տարբերակները` Դրամով (Ներառյալ ԱԱՀ), Դրամով (Առանց ԱԱՀ) և Արտարժույթով (Ներառյալ ԱԱՀ): Դրամով (Ներառյալ ԱԱՀ) տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում Ցույց տալ դաշտում նշված արժեքները կներկայացվեն դրամով և ԱԱՀ-ն ներառյալ: Դրամով (Առանց ԱԱՀ) տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում Ցույց տալ դաշտում նշված արժեքները կներկայացվեն դրամով և Առանց ԱԱՀ: Արտարժույթով (Ներառյալ ԱԱՀ) տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում Ցույց տալ դաշտում նշված արժեքները կներկայացվեն արտարժույթվ և ԱԱՀ-ն ներառյալ: |
Ցույց տալ լրացուցիչ չ/մ-ով |
Հայտանիշը ակտիվացնելու դեպքում հաշվետվությունում ապրանքների վաճառքի քանակները արտացոլվում են չափման միավորներով։ |