Ապրանքներ բաժինը նախատեսված է ապրանքների մնացորդներին և շարժին հետևելու համար: Ցանկում արտացոլվում են ապրանքների առկայությունը և վաճառքի գները:
Ապրանքների մնացորդներ հաշվետվության գործիքների վահանակն ունի հետևյալ տեսքը.
այս նշանի միջոցով կարելի է իրականացնել որևէ արժեքով փնտրում:
կոճակով կարելի է տեսախցիկով սկանավորել ապրանքի գծիկավոր կոդը, որի արդյունքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն տվյալ ապրանքի մնացորդներն ու շարժը:
Կարելի է իրականացնել տողերի սորտավորում այս հրամանի միջոցով:
Ապրանքների մնացորդներ հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրման հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Դաշտը լրացվում է Օր/Ամիս/Տարի ընտրելու միջոցով։ Հաշվետվությունում կարտացոլվեն ապրաքների մնացորդները նշված օրվա դրությամբ: |
Պահեստ |
Նշվում է պահեստը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր պահեստների: |
Խումբ |
Նշվում է ապրանքի խմբի կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր խմբերի: |
Ապրանք |
Նշվում է ապրանքի կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր ապրանքների: |
Գնի տեսակ |
Լրացվում է գնի տեսակը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: |
Ցույց տալ զրոյական տողերը |
Հայտանիշը ակտիվացնելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև զրոյական մնացորդ ունեցող ապրաքները: |
Սեղմելով տողի վրա՝ կարելի է տեսնել ապրանքների առկայությունը՝ բացված ըստ պահեստների, նշված ամսաթվի դրությամբ, ինչպես նաև ապրանքների գները։
Գնի տեսակ ընտրելու դեպքում Գներ հատվածքում կարտացոլվի նշված գնի տեսակով գինը, իսկ Մնացորդներ հատվածում` ապրանքների մնացորդի գումարը արտահայտված տվյալ գնի տեսակով:
Ապրանքի տեղեկատուի տվյալները տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել նշանի վրա։
Ապրանքի քարտից նկարի վրա սեղմելով կարելի է տեսնել ապրանքի նկարը` մեծ տարբերակով:
Հնարավոր է վերլուծել ապրանքների շարժը` ըստ գործողությունների, սեղմելով պահեստային մնացորդի վրա: Այս հաշվետվությունը նույնպես կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` կիրառելով ֆիլտրման հնարավորությունները: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Սկզբի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն միայն այդ ամսաթվից հետո գրանցված գործողությունները: |
Վերջի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն մինչև այդ ամսաթիվը գրանցված գործողությունները: |
Պահեստ |
Նշվում է պահեստը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է բոլոր պահեստների համար: |
Ցույց տալ |
Այս դաշտում հնարավոր է ընտրել հետևյալ տարբերակները` Ինքնարժեքի գումար, Ինքնարժեքի գին, Վաճառքի գումար և Վաճառքի գին: Ինքնարժեքի գումար տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքի գումարները: Ինքնարժեքի գին տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում երևում է ապրանքների միավորի ինքնարժեքը: Վաճառքի գումար տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների վաճառքի գումարները: Վաճառքի գին տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների վաճառքի գները: |
Արտահայտել |
Այս դաշտում հնարավոր է ընտրել հետևյալ տարբերակները` Դրամով (Ներառյալ ԱԱՀ), Դրամով (Առանց ԱԱՀ) և Արտարժույթով (Ներառյալ ԱԱՀ): Դրամով (Ներառյալ ԱԱՀ) տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում Ցույց տալ դաշտում նշված արժեքները կներկայացվեն դրամով և ԱԱՀ-ն ներառյալ: Դրամով (Առանց ԱԱՀ) տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում Ցույց տալ դաշտում նշված արժեքները կներկայացվեն դրամով և Առանց ԱԱՀ: Արտարժույթով (Ներառյալ ԱԱՀ) տարբերակը ընտրելու դեպքում հաշվետվությունում Ցույց տալ դաշտում նշված արժեքները կներկայացվեն արտարժույթվ և ԱԱՀ-ն ներառյալ: |
Բացվող գործողությունների ցանկից տողի վրա սեղմելով կարելի է ընտրել փաստաթղթի տպման տեսք:
Հնարավոր է նաև կիսվել, էլ. փոստով ուղարկել տեսքը: