Գործընկերներ բաժինը նախատեսված է գործընկերների մնացորդներին և շարժին հետևելու համար: Գործընկերոջ պարտքերը մեր նկատմամբ արտացոլվում են դրական, իսկ մեր պարտքերը գործընկերների նկատմամաբ` բացասական թվերի տեսքով:
Գործընկերների մնացորդներ հաշվետվության գործիքների վահանակն ունի հետևյալ տեսքը.
այս նշանի միջոցով կարելի է իրականացնել որևէ արժեքով փնտրում:
Կարելի է իրականացնել տողերի սորտավորում այս հրամանի միջոցով:
Գործընկերների մնացորդներ հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրման հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Դաշտը լրացվում է Օր/Ամիս/Տարի ընտրելու միջոցով։ Հաշվետվությունում կարտացոլվեն գործընկերների մնացորդները նշված օրվա դրությամբ: |
Խումբ |
Նշվում է գործընկերների խումբը: Լրացնելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված խմբի գործընկերները: |
Գործընկեր |
Լրացվում է գործընկերոջ կոդը: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվետվության արժույթը` 1 - ԱԴՄ-ով, 2 - Արտարժույթով: |
Գործընկերոջ տողի վրա սեղմելով հնարավոր է տեսնել մնացորդը` բացված ըստ պայմանագրերի:
Այս բաժնից հնարավոր է կիրառել գործընկերոջը զանգելու, հաղորդագրություն կամ էլ. նամակ ուղարկելու հրամանները:
կոճակին սեղմելով` հնարավոր է տեսնել գործընկերոջ կոնտակտային տվյալները` լրիվ անվանումը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և այլն:
Հնարավոր է վերլուծել ըստ պայմանագրի շարժը` սեղմելով պայմանագրի տողի վրա: Այս հաշվետվությունը նույնպես կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` կիրառելով ֆիլտրման հնարավորությունները: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Սկզբի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն միայն այդ ամսաթվից հետո գրանցված գործողությունները: |
Վերջի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն մինչև այդ ամսաթիվը գրանցված գործողությունները: |
Պայմանագիր |
Նշվում է գործընկերոջ պայմանագրի կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է գործընկերոջ բոլոր պայմանագրերի համար: |
Արժույթ |
Այս դաշտում արժույթ ֆիքսելու դեպքում հաշվետվությունում կցուցադրվեն միայն տվյալ արժույթով գործընկերոջ գործողությունները: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է բոլոր արժույթներով գործողությունների համար: |
Հաշվետվության արժույթ |
Այս դաշտում հնարավոր է ընտրել ԱԴՄ-ով կամ Արտարժույթով տարբերակները: ԱԴՄ-ով տարբերակի դեպքում գործողություններըը կցուցադրվեն դրամով, իսկ Արտարժույթով տարբերակի դեպքում համապատասխան արտարժույթով: |
Բացվող գործողությունների ցանկից տողի վրա սեղմելով կարելի է ընտրել փաստաթղթի տպման տեսք:
Հնարավոր է նաև կիսվել, էլ. փոստով ուղարկել տեսքը: