Դրամարկղեր

Ուղղորդիչ:  Մոբայլ հավելված >

Դրամարկղեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Դրամարկղեր բաժինը նախատեսված է դրամարկղերի մնացորդներին և շարժին հետևելու համար:

 

MobileApplication_CashDesks1

 

Դրամարկղերի մնացորդներ հաշվետվության գործիքների վահանակն ունի հետևյալ տեսքը.

 

MobileApplication_Partners4

 

MobileApplication_Search այս նշանի միջոցով կարելի է իրականացնել որևէ արժեքով փնտրում:

 

Կարելի է իրականացնել տողերի սորտավորում MobileApplication_Sort այս հրամանի միջոցով:

 

Դրամարկղերի մնացորդի հաշվետվություն կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրման MobileApplication_Filtr հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող դաշտ է: Դաշտը լրացվում է Օր/Ամիս/Տարի ընտրելու միջոցով։ Հաշվետվությունում կարտացոլվեն դրամարկղերի մնացորդները նշված օրվա դրությամբ:

Դրամարկղ

Նշվում է դրամարկըը: Լրացնելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվի միայն տվյալ դրամարկղի մնացորդը:

Արժույթ

Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը:

Հաշվետվության արժույթ

Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվետվության արժույթը` 1 - ԱԴՄ-ով, 2 - Արտարժույթով:

 

 

Հնարավոր է տեսնել դրամարկղերի շարժը` սեղմելով դրամարկղի տողի վրա:

 

MobileApplication_CashDesks2

 

 

Այս հաշվետվությունում նույնպես կարելի է օգտվել ֆիլտրման հնարավորություններից: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Սկզբի ամսաթիվ

Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն միայն այդ ամսաթվից հետո գրանցված գործողությունները:

Վերջի ամսաթիվ

Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն մինչև այդ ամսաթիվը գրանցված գործողությունները:

Արժույթ

Այս դաշտում արժույթ ֆիքսելու դեպքում հաշվետվությունում կցուցադրվեն միայն տվյալ արժույթով դրամարկղի գործողությունները: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է բոլոր արժույթներով գործողությունների համար:

Գործընկեր

Այս դաշտում գործընկեր ֆիքսելու դեպքում հաշվետվությունում կցուցադրվեն միայն տվյալ գործընկերոջ հետ կապված դրամարկղի գործողությունները: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է բոլոր գործընկերների կամ գործընկեր չնշված գործողությունների համար:

Հաշվետվության արժույթ

Այս դաշտում հնարավոր է ընտրել ԱԴՄ-ով կամ Արտարժույթով տարբերակները: ԱԴՄ-ով տարբերակի դեպքում գործողություններըը կցուցադրվեն դրամով, իսկ Արտարժույթով տարբերակի դեպքում համապատասխան արտարժույթով:

 

Բացվող գործողությունների ցանկից տողի վրա սեղմելով կարելի է ընտրել փաստաթղթի տպման տեսք:

 

MobileApplication_CashDesks3

 

 

Հնարավոր է նաև կիսվել, էլ. փոստով ուղարկել տեսքը:

 

MobileApplication_Partners6