Բանկեր բաժինը նախատեսված է կազմակերպության հաշվարկային հաշիվների մնացորդներին և շարժին հետևելու համար: Բացվող ցանկում երևում է հաշվարկային հաշվի բանկի անվանումը, հաշվեհամարը, արժույթը և մնացորդը` արտահայտված դրամով:
Հաշվարկային հաշիվների մնացորդներ հաշվետվության գործիքների վահանակն ունի հետևյալ տեսքը.
այս նշանի միջոցով կարելի է իրականացնել որևէ արժեքով փնտրում:
Կարելի է իրականացնել տողերի սորտավորում այս հրամանի միջոցով:
Հաշվարկային հաշիվների մնացորդի հաշվետվություն կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրման հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Դաշտը լրացվում է Օր/Ամիս/Տարի ընտրելու միջոցով։ Հաշվետվությունում կարտացոլվեն հաշիվների մնացորդները նշված օրվա դրությամբ: |
Հաշվարկային հաշիվ |
Նշվում է հաշվարկային հաշիվը: Լրացնելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվի միայն տվյալ հաշվի մնացորդը: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվետվության արժույթը` 1 - ԱԴՄ-ով, 2 - Արտարժույթով: |
Հնարավոր է տեսնել հաշվարկային հաշվի շարժը` սեղմելով հաշվի տողի վրա:
Այս հաշվետվությունում նույնպես կարելի է օգտվել ֆիլտրման հնարավորություններից: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Սկզբի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն միայն այդ ամսաթվից հետո գրանցված գործողությունները: |
Վերջի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն մինչև այդ ամսաթիվը գրանցված գործողությունները: |
Արժույթ |
Այս դաշտում արժույթ ֆիքսելու դեպքում հաշվետվությունում կցուցադրվեն միայն տվյալ արժույթով դրամարկղի գործողությունները: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է բոլոր արժույթներով գործողությունների համար: |
Հաշվետվության արժույթ |
Այս դաշտում հնարավոր է ընտրել ԱԴՄ-ով կամ Արտարժույթով տարբերակները: ԱԴՄ-ով տարբերակի դեպքում գործողություններըը կցուցադրվեն դրամով, իսկ Արտարժույթով տարբերակի դեպքում համապատասխան արտարժույթով: |
Գործընկեր |
Այս դաշտում գործընկեր ֆիքսելու դեպքում հաշվետվությունում կցուցադրվեն միայն տվյալ գործընկերոջ հետ կապված հաշվարկային հաշվի գործողությունները: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է բոլոր գործընկերների կամ գործընկեր չնշված գործողությունների համար: |
Բացվող գործողությունների ցանկից տողի վրա սեղմելով կարելի է ընտրել փաստաթղթի տպման տեսք:
Հնարավոր է նաև կիսվել, էլ. փոստով ուղարկել տեսքը: