Փաստաթղթեր բաժինը նախատեսված է համակարգում գրանցված բոլոր տեսակի փաստաթղթերը տեսնելու համար:
Բացվող ցանկում երևում են փաստաթղթի տեսակը, համարը, գործընկերոջ կոդը և անվանումը, փաստաթղթի մեկնաբանությունը, արժույթը և գումարը:
Փաստաթղթեր բաժնի գործիքները վահանակն ունի հետևալ տեսքը.
այս նշանի միջոցով կարելի է իրականացնել որևէ արժեքով փնտրում:
Կարելի է իրականացնել տողերի սորտավորում այս հրամանի միջոցով:
նշանի միջոցով կարելի է ստեղծել նոր փաստաթղթեր:
Փաստաթղթերի ցանկը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրման հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Սկզբի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ամսաթվից հետո ստեղծված փաստաթղթերը: |
Վերջի ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Մատյանում կընդգրկվեն մինչև այդ ամսաթիվը ստեղծված վաճառքները: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել փաստաթղթի տեսակ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի փաստաթղթերը: Ցանկում երևում են տվյալ օգտագործողին հասանելի փաստաթղթերի տեսակները: |
Գործընկերը |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը: |
Հեղինակ |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված Հեղինակի փաստաթղթերը: Դաշտը դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր հեղինակների փաստաթղթերը: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Նշվում է, թե ինչ վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն մատյանում: Ընդունում է Գրանցված կամ սևագիր, Սևագիր, Գրանցված, Հեռացված արժեքները։ |
Փաստաթղթերում տողի վրա սեղմելով կարելի է ընտրել և դիտել փաստաթղթի տպման տեսքը:
Հնարավոր է նաև կիսվել, էլ. փոստով ուղարկել տեսքը: