Ավելին

Ուղղորդիչ:  Մոբայլ հավելված >

Ավելին

Previous pageReturn to chapter overviewNext page

Ավելին` MobileApplication2 կոճակով բացվում են կազմակերպության տվյալները, օգնությունը և այլ կարգավորումները: 

 

MobileApplication3

 

Կազմակերպության տվյալներ հատվածում ցուցադրվում են կազմակերպության վերաբերյալ տվյալները` անվանումը, հասցեները, հեռախոսահամարը, էլ. հասցեն և այլն:

 

Կարգավորումներ հատվածից կարելի է ակտիվացնել հավելվածի մուգ թեման և ընտրել աշխատանքային լեզուն:

 

MobileApplication6

 

Այստեղից է ավելացվում նաև տվյալների քեշավորման հնարավորությունը, որը մեծ պահոցների դեպքում բավականին արագացնելու է Վաճառք Կտրոն , Գույքագրում փաստաթղթերի և Ապրանքների և ծառայությունների տեղեկատուներ ավելացնելու էջերում աշխատանքը։
Այս ռեժիմին անցնելու համար պետք է Կարգավորումներից ակտիվացնել Արագ ռեժիմը(քեշավորված):

 

Տվյալներն ակտուալ պահելու համար պետք է սեղմել հետևյալ կոճակի նկար կոճակը կամ վերաբեռնել համակարգը։ Այս գործողության անհրաժեշտությունը կառաջանա եթե օրինակ ՀԾ-Առևտուր համակարգում ավելացվել է նոր տեղեկատու կամ կատարվել են խմբագրումներ:
 

 

Սպասարկման կենտրոն հատվածում ցուցադրվում են սպասարկման կենտրոնի հետ կապվելու համար անհրաժեշտ գործիքները.

 

 

MobileApplication5

 

Ուսումնական հոլովակներ կոճակով կբացվի Հայկական ծրագրերի youtube-ի էջը:

 

Ծրագրի մասին կոճակով բացվող էջում երևում են հավելվածի տարբերակը և օգտագործողը: