Ստացված հարցման միջոցով կարելի է տեսնել e-Invoicing համակարգում Ստացված հաշվարկային փաստաթղթերը` անմիջապես ՀԾ-Առևտուր համակարգի պատուհանում:
Ստացված հաշիվները դիտելու համար անհրաժեշտ է մուտք գործել e-Invoicing համակարգ` լրացնելով e-Invoicing ծրագրի օգտագործողը և գաղտնաբառը: ՀՎՀՀ դաշտը ավտոմատ լրացվում է Դրույթների Կազմակերպություն էջից:

Ստացված հաշիվները ցուցադրելու համար բացվում է հետևյալ դիալոգ պատուհանը.

Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն Ստացված հաշիվ վավերագրերը, որոնց դուրս գրման ամսաթիվն ընկած է նշված ժամանակահատվածում: |
Մատակարարման ժամանակահատված |
Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն Ստացված հաշիվ վավերագրերը, որոնց մատակարարման ամսաթիվն ընկած է նշված ժամանակահատվածում: |
Ծրագրի տեսակ |
Այս դաշտում անհրաժեշտ է ընտրել ծրագրի տեսակը` 1. e-Invoicing (ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) կամ 2. e-Invoicing (ուղիղ կապ): |
Գնորդի ՀՎՀՀ |
Նշվում է Գնորդի ՀՎՀՀ-ն: Գնորդի ՀՎՀՀ նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հաշիվ վավերագրերը, որոնք ստացվել են տվյալ գնորդից: |
Գնորդի անվանում |
Նշվում է Գնորդի անվանումը: Գնորդի անվանում նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հաշիվ վավերագրերը, որոնք ստացվել են տվյալ գնորդից: |
Սերիա և համար |
Նշվում է Ստացված հաշիվ վավերագրի սերիան և համարը: |
Ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերող գործողություններն են.
•Դիտել. հրամանով բացվում է ընթացիկ տողին վերաբերող Ստացված հաշիվ վավերագիրը:
•Ստացված հաշիվների ներմուծում. հրամանի միջոցով e-Invoicing համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով) ստացված հաշիվ վավերագրերը կներմուծվեն ՀԾ-Առևտուր համակարգ: