Սևագիր հաշվ. փաստաթղթեր

Ուղղորդիչ:  e-Invoicing > Օնլայն աշխատանք (ուղիղ կապ) > Հաշվարկային փաստաթղթեր >

Սևագիր հաշվ. փաստաթղթեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Սևագիր հաշիվ վավերագրեր հարցման միջոցով կարելի է տեսնել e-Invoicing համակարգում Սևագիր հաշիվ վավերագրերը` անմիջապես ՀԾ-Առևտուր համակարգի պատուհանում:

Սևագիր հաշիվ վավերագրերը դիտելու համար անհրաժեշտ է մուտք գործել e-Invoicing համակարգ` լրացնելով e-Invoicing ծրագրի օգտագործողը և գաղտնաբառը: ՀՎՀՀ դաշտը ավտոմատ լրացվում է Դրույթների Կազմակերպություն էջից:

 

e-Invoicing.WriteOutTaxInvoices 1

 

Սևագիր հաշիվ վավերագրերը ցուցադրելու համար բացվում է հետևյալ դիալոգ պատուհանը.

 

e-Invoicing.DraftAccountingDoc2.

 

Դաշտ

Նշանակություն

Ստեղծման Ժամանակահատված

Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն Սևագիր հաշիվ վավերագրերը, որոնք ստեղծվել են նշված ժամանակահատվածում:

Մատակարարման ժամանակահատված

Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն Սևագիր հաշիվ վավերագրերը, որոնց մատակարարման ամսաթիվն ընկած է նշված ժամանակահատվածում:

Ծրագրի տեսակ

Այս դաշտում անհրաժեշտ է ընտրել ծրագրի տեսակը` 1. e-Invoicing (ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) կամ 2. e-Invoicing (ուղիղ կապ):

Գնորդի ՀՎՀՀ

Նշվում է Գնորդի ՀՎՀՀ-ն: Գնորդի ՀՎՀՀ նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հաշիվ վավերագրերը, որոնք դուրս են գրվել տվյալ գնորդին:

Գնորդի անվանում

Նշվում է Գնորդի անվանումը: Գնորդի անվանում նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հաշիվ վավերագրերը, որոնք դուրս են գրվել տվյալ գնորդին:

 

Ընթացիկ տողի կոնտեքտսային ցանկի Դիտել հրամանով բացվում է ընթացիկ տողին վերաբերող Սևագիր հարկային հաշիվը: