Դուրս գրված հաշիվ վավերագրեր

Ուղղորդիչ:  e-Invoicing > Օնլայն աշխատանք (ուղիղ կապ) > Հաշվարկային փաստաթղթեր >

Դուրս գրված հաշիվ վավերագրեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Դուրս գրված հաշիվ վավերագրեր հարցման միջոցով կարելի է տեսնել e-Invoicing համակարգում Դուրս գրված հաշիվ փաստաթղթերը` անմիջապես ՀԾ-Առևտուր համակարգի պատուհանում:

Դուրս գրված հաշիվ վավերագրերը դիտելու համար անհրաժեշտ է մուտք գործել e-Invoicing համակարգ` լրացնելով e-Invoicing ծրագրի օգտագործողը և գաղտնաբառը: ՀՎՀՀ դաշտը ավտոմատ լրացվում է Դրույթների Կազմակերպություն էջից:

 

e-Invoicing.WriteOutTaxInvoices 1

 

Դուրս գրված հաշիվ վավերագրերը ցուցադրելու համար բացվում է հետևյալ դիալոգ պատուհանը.

 

e-Invoicing.WriteOutAccountingDoc1

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն Դուրս գրված հաշիվ վավերագրերը, որոնց դուրս գրման ամսաթիվն ընկած է նշված ժամանակահատվածում:

Մատակարարման ժամանակահատված

Հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն Դուրս գրված հաշիվ վավերագրերը, որոնց մատակարարման ամսաթիվն ընկած է նշված ժամանակահատվածում:

Ծրագրի տեսակ

Այս դաշտում անհրաժեշտ է ընտրել ծրագրի տեսակը` 1. e-Invoicing (ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) կամ 2. e-Invoicing (ուղիղ կապ):

Գնորդի ՀՎՀՀ

Նշվում է Գնորդի ՀՎՀՀ-ն: Գնորդի ՀՎՀՀ նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հաշիվ վավերագրերը, որոնք դուրս են գրվել տվյալ գնորդին:

Գնորդի անվանում

Նշվում է Գնորդի անվանումը: Գնորդի անվանում նշելու դեպքում հաշվետվությունում կընդգրվեն այն հաշիվ վավերագրերը, որոնք դուրս են գրվել տվյալ գնորդին:

Սերիա և համար

Նշվում է Դուրս գրված հաշիվ վավերագրի սերիան և համարը:

 

Ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերող գործողություններն են.

Դիտել. հրամանով բացվում է ընթացիկ տողին վերաբերող Դուրս գրված հաշիվ վավերագիրը:

Սերիա-համարների վերագրում. հրամանի միջոցով e-Invoicing համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով) դուրս գրված հաշիվ վավերագրերի սերիա-համարները վերագրվում են համապատասխան փաստաթղթերին: