Դրոշմանիշերի շրջանառությունից դուրսգրում փաստաթուղթը նախատեսված է օրենքով նախատեսված դեպքերում դրոշմանիշերը շրջանառությունից դուրսգրելու և e-Mark Receipt տեղեկատվական հավելված ուղարկելու համար:
Դրոշմանիշերի շրջանառությունից դուրսգրում փաստաթղթի տեսքը հետևյալն է.

Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Դրոշմանիշերի շրջանառությունից դուրսգրում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Դրոշմանիշերի շրջանառությունից դուրսգրում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից |
e-Mark Receipt ՏՀ N |
Լրացվում է դրոշմանիշերը e-Mark Receipt տեղեկատվական հավելված ուղարկելիս: Դաշտը ավտոմատ է լրացվում, խմբագրման ենթակա չէ: |
Գծիկավոր կոդ |
Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: Այս դաշտում կարելի է կարդալ նաև ապրանքի DataMatrix կոդը: |
Պահեստ |
Նշվում է պահեստը, որտեղից դրոշմանիշերը շրջանառությունից դուրս են գրվում: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Հեղինակ |
Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը: |
Ապրանքի տողը կարելի է ավելացնել նաև
նշանով: Այս տարբերակով կամ գծիկավոր կոդի միջոցով ապրանքի տողի ավելացումից հետո
կոճակին սեղմելով բացվող պատուհանում պետք է սկաներով անցկացնել տվյալ ապրանքի DataMatrix կոդը: Եթե փաստաթղթում սկաներով անմիջապես անցկացվում է ապրանքի DataMatrix կոդը, ապա ապրանքի տողն ավտոմատ ավելանում է՝ դրոշմավորման կոդը նշված տարբերակով։
Ցուցակների հետ աշծատանքը նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
կոճակը նախատեսված է շրջանառությունից դուրս գրվող դրոշմանիշերը e-Mark Receipt հավելված ուղարկելու համար: Եթե դրոշմանիշերը e-Mark Receipt հավելված ուղարկելիս որևէ խնդիր չի առաջանում e-Mark Receipt ՏՀ N դաշտում ավտոմատ լրացվում է հավելվածում տվյալ փաստաթղթի հերթական համարը:
Դրոշմանիշերի շրջանառությունից դուրսգրում փաստաթուղթը կարելի է ստեղծել նաև Վաճառք (Կտրոն) և Վաճառք (POS) փաստաթղթերից:
|
|---|
Դրոշմանիշերի շրջանառությունից դուրսգրում փաստաթուղթը հասանելի է, եթե Դրույթներից ակտիվացված է Ապրանքների դրոշմավորում դրոշակը: |