Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ

Ուղղորդիչ:  Գնումներ > Փաստաթղթեր > Օժանդակ փաստաթղթեր >

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ

Previous pageReturn to chapter overviewNext page

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտն օգտագործվում է գնորդների, մատակարարների հետ տարվող հաշվարկների գույքագրման արդյունքների ճշտությունը և հիմնավորվածությունը ձևակերպելու համար:

Ակտում ցուցադրվում են երկու կազմակերպության փոխադարձ հաշվարկները ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և վճարումների վերաբերյալ: Ստուգումը կարող է իրականացվել ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով:

Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

Purchases_Documents_SupportingDocuments_Reconciliationstatement

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

  Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև` սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը

Գործընկեր

Գործընկերոջ կոդը, ում հետ անցկացվում է փոխադարձ հաշվարկների ստուգում:  

Պայմանագիր

Գործընկերոջ պայմանագիրը, որի հետ կապված ստուգվելու են փոխադարձ հաշվարկները: Դաշտի արժեքը դատարկ լինելու դեպքում հաշվի կառնվեն Գործընկերոջ բոլոր պայմանագրերով կատարված հաշվարկները:

Արժույթ

Դաշտը խմբագրման ենթակա չէ, ավտոմատ լրացվում է Գործընկերոջ պայմանագրի արժույթը։

Ժամանակահատված

Մեր հաշվարկները բաժնում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում տեղի ունեցած հաշվարկները:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից:

Հեղինակ

Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը:

 

Փաստաթղթի` Մեր հաշվարկները բաժնում Լրացնել fill կոճակը սեղմելիս ցուցակում լրացվում են նշված ժամանակահատվածում գրանցված գործարքներ:

Դաշտ

Նշանակություն

ա/թ.

Գործառնության ամսաթիվը:

Պայմանագիր

Գործընկերոջ պայմանագիրը:

Հիմք փաստաթուղթ

Գործարքը գրանցած փաստաթղթի անվանումը, համարը և ամսաթիվը:

Մեկնաբանություն

Ավտոմատ առաջարկվում է փաստաթղթի մեկնաբանություն դաշտի արժեքը:

Պարտքի աճ

Գործարքի արդյունքում Գործընկերոջ պարտքի աճը:

Պարտքի նվազում

Գործարքի արդյունքում Գործընկերոջ պարտքի նվազումը:

Սկզբ. մնացորդ

Լրացվում է փոխհաշվարկի հաշիվների փաստաթղթում նշված արժույթով սկզբնական մնացորդը: Գործընկերոջ պարտքը ցուցադրվում է դրական նշանով, մեր պարտքը գործընկերոջը` բացասական նշանով:

Վերջ. մնացորդ

Լրացվող գումարը հավասար է սկզբնական մնացորդին գումարած Պարտքի աճ սյան հանրագումարը և հանած Պարտքի նվազում սյան հանրագումարը: Գործընկերոջ պարտքը ցուցադրվում է դրական նշանով, մեր պարտքը գործընկերոջը` բացասական նշանով: