Ներմուծված գործառնություններ

Ուղղորդիչ:  Դրամարկղ/Բանկ > Մատյաններ >

Ներմուծված գործառնություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակահատվածում ԻնտերնետԲանկ համակարգից ներմուծված գործառնությունները:

Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը:

Հաշվարկային հաշիվ

Մատյանում կընդգրկվեն միայն նշված հաշվարկային հաշվի հետ կապված փաստաթղթերը:

 

Այս հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի համար կոնտեքստային ցանկից հրամանները հետևյալն են.

Համապատասխանեցնել փաստաթուղթը. գործառնությանը փաստաթուղթ համապատասխանեցնելու համար բացվում է դիալոգ պատուհան, որից, ընտրելով Ժամանակահատվածը, Փաստաթղթի տեսակը և Գործընկերոջը, նշվում է համապատասխան փաստաթուղթը:

Խզել համապատասխանեցումը. Խզվում է կապը համապատասխանեցված փաստաթղթի հետ:

Բացել համապատասխանեցված փաստաթուղթը. Բացվում է գործառնությանը համապատասխանեցված փաստաթուղթը:

Ավելացնել գործընկեր. ավելացվում է նոր գործընկեր ավտոմատ լրացնելով գործընկերոջ հաշվարկային հաշիվը:

Ստեղծել փաստաթուղթ. ընթացիկ կամ նշված տողերի համար կարելի է ստեղծել Բանկի մուտք, Բանկի ելք, Դրամարկղի մուտքի օրդեր կամ Դրամարկղի ելքի օրդեր:

Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ նշված ժամանակահատվածի: