Տեղեկատու մուտքագրվում է կազմակերպությունում գործող բոնուսների սանդղակը։ Օրինակ` 100,000-ից մինչև 200,000 դրամ գումարի վաճառքի դեպքում գնորդը կուտակում է գնման 5%-ի չափով բոնուս, իսկ 200,000 դրամ գումարից մեծ գումարի վաճառքի դեպքում` 7%։ Գումարի հավասարությունը ստորին սահմանի հետ ստուգվում է խիստ, իսկ վերին սահմանի հետ` ոչ խիստ։ Այսինքն 200,000 դրամի դեպքում կկուտակվի 5%։ Բոնուսային սանդղակը կարող է ունենալ ցանկացած թվով տողեր։ Եթե ոչ մի տող գրանցված չէ, ապա կազմակերպությունում գումարային զեղչ չի գործում։ Այս սանդղակի տողերը կարող են չլինել անընդհատ, օրինակ առաջին տողը կարող է լրացված լինել 100,000-ից 200,000 միջակայքի համար, իսկ երկրորդ տողը` 250,000-ից մինչև 500,000 միջակայքի համար։ Եթե տվյալ գումարը չի մտնում սանդղակի ոչ մի տողի միջակայքի մեջ, ապա այդ գումարի դեպքում բոնուս չի կուտակվի։
Դաշտ |
Նշանակություն |
Սկզբնական գումար |
Միջակայքի սկզբի արժեքն է։ |
Վերջնական գումար |
Միջակայքի վերջի արժեքն է։ |
Տոկոս |
Նշված միջակայքում կուտակովող բոնուսների տոկոսն է։ |
Սանդղակային բոնուսները կուտակվում են Վաճառք (Կտրոն) փաստաթղթերով վաճառք գրանցելիս, եթե Դրույթների Ընդհանուր էջում որպես բոնուսի կուտակման եղանակ ընտրված է Սանդղակի կիրառում։
Նշում |
---|
Սովորաբար նմանատիպ սանդղակների վերջին տողը լրացվում է օրինակ այսպես. 500,000 դրամ գումարը գերազանցող վաճառքի դեպքում կուտակել 10% բոնուս։ Այս դեպքում սանդղակի վերջին տողը կունենա այսպիսի տեսք. |