Ապրանքի քարտ

Ուղղորդիչ:  Գնումներ > Հաշվետվություններ >

Ապրանքի քարտ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են նշված ապրանքի սկզբնական մնացորդը, մուտքերը, ելքերը և վերջնական մնացորդը։ Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվությունում կընդգրկվեն տվյալ ժամանակահատվածում կատարված գործողությունները։

Պահեստ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստներ։ Հաշվետվությունում կարտացոլվեն ապրանքի հետ կապված գործողությունները նշված պահեստներով, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` գործողությունները բոլոր պահեստներով։

Խումբ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա ապրանքների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող ապրանքները։

Ապրանք

Լրացվում է ապրանքի կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Քանակները ցույց տալ լրացուցիչ չափման միավորով

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում քանակները բերվում են լրացուցիչ չափման միավորներով։

Ցույց տալ գումարները դրամով (Առանց ԱԱՀ)

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները` ներկայացված դրամով և առանց ԱԱՀ-ի։

Ցույց տալ գումարները դրամով (Ներառյալ ԱԱՀ)

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները` ներկայացված դրամով և ներառյալ ԱԱՀ-ն։

Ցույց տալ գումարները USD-ով

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են ապրանքների ինքնարժեքները` ներկայացված USD-ով։

Ցույց տալ խմբաքանակները

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունը կազմվում է բացված ըստ ապրանքների խմբաքանակների։ Այս դեպքում հաշվետվությունում ավելանում են խմբաքանակի հատկությունները ցույց տվող սյուներ (օգտագործման ժամկետ, երկիր, արտադրող և այլն)։

Ցույց տալ վաճառքի գները

Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կերևան նաև վաճառքի գները` վաճառքի փաստաթղթերի տողերում: Դրոշակը կարելի է նշել, եթե նշված է Ցույց տալ գումարները դրոշակներից գոնե մեկը:

Ցույց տալ մնացորդը օրվա վերջում

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվության մեջ երևում է ապրանքի մնացորդը յուրաքանչյուր օրվա վերջում։

Խմբավորել ըստ Գործընկեր/Պահեստ սյան

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում միևնույն գործընկերոջ կամ պահեստի բոլոր մուտքերն ու ելքերը երևում են մեկ տողով։

note Նշում

Խմբավորել ըստ Գործընկեր/Պահեստ սյան դրոշակը չի կարող միացված լինել Ցույց տալ մնացորդը օրվա վերջում կամ Ցույց տալ խմբաքանակները դրոշակների հետ միաժամանակ։ 

 
Հաշվետվության յուրաքանչյուր տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից կարելի է բացել այն փաստաթուղթը, որի միջոցով գրանցվել է տվյալ գործողությունը, կանչել այդ փաստաթղթի տպվող ձևը, հեռացնել կամ պատճենել փասատթուղթը, ինչպես նաև դիտել  պատմությունը: Եթե հաշվետվությունը խմբավորված է ըստ Գործընկեր/Պահեստ սյան, ապա այս հրամանները հասանելի չեն։