Հաշվետվության մեջ արտացոլվում են բոնուսների մնացորդները նշված ժամանակահատվածի սկզբում և վերջում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում պարտքի փոփոխությունը (աճը կամ նվազումը)։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ արտացոլվում են բոնուսների մնացորդները նշված ժամանակահատվածի սկզբում և վերջում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում բոնուսի փոփոխությունը (կուտակումը կամ մարումը)։ |
Խումբ |
Նշվում է գործընկերների խումբը: Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ խմբին պատկանող գործընկերների բոնուսի շրջանառությունը, հակառակ դեպքում` բոլոր գործընկերների բոնուսների շրջանառությունը։ |
Գործընկեր |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ գործընկերոջ համար, հակառակ դեպքում` բոլոր գործընկերների համար։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող գործընկերոջը։ |
Պայմանագիր |
Դաշտը կարելի է լրացնել, երբ նշված է Գործընկեր: Լրացնելու դեպքում հաշվետվությունում երևում է միայն տվյալ պայմանագրի շրջանառությունը, հակառակ դեպքում` շրջանառությունը բոլոր պայմանագրերով։ |
Բացված ըստ պայմանագրերի |
Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում տարբեր պայմանագրերի շրջանակներում շրջանառությունները երևում են առանձին տողերով։ |
Բոնուսների շրջանառության մատյան հաշվետվությունում երևում են բոնուսի սկզբնական մնացորդը, բոնուսի կուտակումը, մարումը և վերջնական մնացորդը։
Հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի կոնտեքստային ցանկից կարելի է կանչել Բոնուսի քարտ: